Բատկան «մուռ է հանելու» Փաշինյանից

Դեռևս այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ արդյո՞ք Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարից կկարողանա գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը, այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու է 2020թ. հունվարի 1-ից և լինելու է Բելառուսի թեկնածուն, դա մենք կարող ենք ենթադրել, քանի որ չկա համապատասխան որոշում։ Երբ որ կլինի համապատասխան որոշում Հավաքական անվտանգության խորհրդի, այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ եղան դրա հետ կապված», - հավելել է Նաղդալյանը։

Նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները հանդիպելու են վաղը Բիշքեկում, և այդ հանդիպման ժամանակ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, քննարկվելու է նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Պաշտոնակատարը նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսն իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, և այսօրվա դրությամբ այդ թեկնածուն Ստանիսլավ Զասն է:

Աննա Նաղդալյանն այսօր հիշեցրել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիսանում է դաշինքի անդամ պետությունների շահերը սպասարկող քարտուղարության ղեկավարը, ով պատասխանատու է քարտուղարության բնականոն գործունեության համար։ «Մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել գլխավոր քարտուղարությունը, որ ընդգծեմ՝ նույնպես ծառայում է անդամ պետություններին։ Որոշումը կազմակերպության շրջանակներում կայացվում է միայն անդամ պետությունների կողմից և միայն կոնսենսուսի հիման վրա՝ այն է, որ բոլոր պետությունները համաձայնեն դրան։ Սակայն, պնդելով, թե ով է լինելու, ինչ է լինելու, դրա համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը մենք չունենք։ Իսկ եթե կոնկրետ թեկնածություն առաջադրվելու դեպքում մենք ինչպես...., մենք իր լիազորությունները գնահատելու ենք այն առումով, թե նա, եթե առաջադրվի, ինչպես է սպասարկելու անդամ պետություններին, ինչպես է կարողանալու ապահովել քարտուղարության գործունեությունը։ Մենք դեռևս այդ փուլում չենք», - ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մտավ օրակարգ, երբ 2017 թվականի ապրիլից այդ պաշտոնը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով: Անցած տարվա նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովը ազատվել է պաշտոնից:
Դե իսկ Բելառուսը շտապեց առաջադրել Զասի թեկնածությունը, մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը մինչև 2020 թվականը: Այս ընթացքում դաշինքի անդամ երկրները այդպես էլ փոխհամաձայնության չեն եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը արգելափակեց Բելառուսի «առաջխաղացումը»՝ ժամանակից շուտ: Հայաստանի համառությանն ինչպե՞ս հաջորդ տարվանից կպատասխանի Բելառուսը, ցույց կտա ժամանակը:

Կարելի է միայն ենթադրել, թե Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող Լուկաշենկոն, որը բազմաթիվ անգամներ ապացուցել է իր հավատարմությունը ադրբեջանական շահերին ղարաբաղյան թեմայով, ինչպես է իրեն պահելու 2020 թվականից՝ ընդդեմ հայկական կողմի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3597 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am