Մոգերինին ԼՂ իրավիճակի հետ կապված՝Եվրախորհրդարանում հանդես կգա զեկույցով
Ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանում իր աղբյուրներին հայտնում է,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումները քննարկվելու են ապրիլի 11-14-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նիստի ժամանակ,որի քննարկումը տեղի կունենա ապրիլի 12-ին: Այդ թեմայով նախատեսվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ելույթը: Մոգերինին խորհրդարանականների առաջ հանդես կգա զեկույցով:
