ՄԱԿ. ԼՂ-ում հակամարտության սրացման հետևանքով հարյուրավոր մարդիկ փախստական են դարձել
TASS-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, որը ներկայացրել է Ժնևում տեղակայված փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները հայտնել է,որ հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեցներ են ստիպված եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հետևանքով:
«Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների հետևանքով մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեց մարդիկ, ստիպված են եղել լքել իրենց տները:Նրանց մեծ մասը հիմնականում Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածի գյուղերի բնակիչներ են»,- ասել է Դյուժարիկը:
ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ մարդիկ փախչում էին Ղարաբաղի այլ շրջաններ, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան:
Որոշ փախստականներ հայտնել են, որ վերջին 20 տարում ստիպված են եղել մի քանի անգամ փոխել բնակության վայրերը՝ թաքնվելով բռնություններից:
«Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը նաև տեղեկություններ է ստացել նաև խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, տների ու ենթակառուցվածքների ավերման, ինչպես նաև հակամարտության գոտին լքել ցանկացող մարդկանց ազատության սահմանափակման մասին»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
