Նիկոլ Փաշինյանի վտանգավոր արկածները

Դատական համակարգում Նիկոլ Փաշինյանի ստեղծած Սոդոմ-գոմորը ոչ այլ ինչ էր, քան պարտված Հայաստանում հանրային ուշադրությունը սեփական ապաշնորհ իշխանությունից շեղելու: Դա զուգահեռ առիթ կդառնա դատական իշխանությունում էլ ավտորիտար կառավարում ստանձնելու համար: Պարբերաբար Նիկոլ Փաշինյանը նման շոուներ բեմադրում է, հիշենք հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքը, ապա երթը, ինչպես նաեւ ասֆալտին փռելու, փատերին ծեփելու օպերացիաները: Երբ Փաշինյանը կերակրելու այլ տեսարաններ չի ունենում եւ հասկանում է, որ վարկանիշը անկում է ապրում, նա տաղանդավոր ներկայացումներ է ցուցադրում: Չէ՞ որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, ոչ տնտեսական հեղափոխությունն է քայլ անում, ոչ ներդրումային բում եղավ, ոչ էլ որեւէ խոստում, որը տվել են Փաշինյանն ու իր թիմը: Եւ ուրեմն այլ բան չի մնում, քան հանրությանը կերակրել տեսարաններով:

Քոչարյանի կալանքը փոխելու որոշման տակից Փաշինյանը խնդիր ուներ դուրս գալու: Դրա համար նախ մի շշմելու գրառում արեց, դատարանները արգելափակելու մասին, հետո ոչ պակաս շշմելու լայվ մտավ, դատական իշխանությունում բարեփոխման թեմային զուգահեռ խոսեց Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին, ասելով, որ ինքը դավադիր պատերազմի հոտ է առնում, որը ծրագրում են նախկին կոռուպցիոներ ուժերը, հետո Բակո Սահակյանին բերեց Հայաստան, փակ հանդիպում եղավ իշխող խմբակցության հետ, դատավորներն էլ առավոտից խուճապի մեջ են, պետությունը կաթվածահար վիճակում: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իսկական դետեկտիվ բեմադրեց՝ ցույց տալու, թե իբր ինքն այնքան հզոր է, որ ոչ մեկ չի կարող իրեն ճնշել. Խոսքն այս պարագայում Ռուսաստանի եւ նրա իշխանության մասին է: Մենք բազմիսց ենք գրել այն մասին, որ Ռուսաստանի համար Քոչարյանի ազատ արձակումը սկզբունքային հարց էր եւ այս խնդրով Փաշինյանի առջեւ պահանջ էր դրվել, որպեսզի մինչեւ Պուտինի հոկտեմբերյան այցը երկրորդ նախագահն ազատ արձակվի: Բնականաբար Նիկոլ Փաշինյանը չէր կարող չկատարել մեծ եղբոր կամքը, բայց չի կարող կորցնել նաեւ հանրության աչքում իր նկատմամբ վստահությունը, աթոռը պահելու փրկօղակը:

Նա անտեսեց, որ ձեռնարկում է հակասահմանադրական գործընթաց, երբ գործադիր եւ օրենսդիր մարմինը ճնշում են դատական իշխանությանը եւ փաստն այդ կարող է տարաբնույթ սանկցիաների առիթ դառնալ միջազգային արենալում: Իսկ ամենապակասը տարիներ անց Նիկոլ Փաշինյանին կարող են դատել նույն հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում, ինչը հիմա նա անում է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Անի Սահակյան

դիտվել է 2139 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am