Դպրոցական արձակուրդները երկարացվեցին եւս մեկ շաբաթով
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջարկում է եւս մեկ շաբաթով հետաձգել ձմեռային արձակուրդը: «Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը՝ առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական արձակուրդը»,- այսօր՝ հունվարի 14-ին, Կառավարության նիստում հայտարարեց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ հիմնական հիվանդացել են մինչեւ 18 տարեկան երեխաները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարեց կարգավորել հարցը: Հիշեցնենք, որ դասերը պետք է սկսվեին հունվարի 11-ին, սակայն H1N1-ով պայմանավորված արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին:
