Ահաբեկչությունների շարք Ջակարտայում.կան զոհեր
BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը հայտնում է ,որ նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով՝ 3 քաղաքացիական անձ և 1 ոստիկան: Հարձակմանը մասնակցել է նվազագույնը 14 զինյալ,հայտնել է ոստիկանությունը: Associated Press-ի տեղեկություններով՝ 3 մահապարտներ իրենց պայթեցրել են Ջակարտայի Starbucks սրճարանում, ևս 2 զինված մարդ հարձակվել է ոստիկանների վրա նույն շրջանում, ինչի հետևանքով 1 ոստիկան է զոհվել: Ոստիկանին գնդակահարածներին հաջողվել է թաքնվել, նրան հետապնդում է ոստիկանությունը: Ինչպես հայտնում է ինդոնեզական TVOne հեռուստաալիքը, ևս 3 պայթյուն որոտացել է Պակիստանի ու Թուրքիայի դեսպանությունների մոտ, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հարձակումների շարքն անվանել է «ահաբեկչական ակտեր»:
