ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն այսօր Հայելի ակումբում հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել:Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նշեց, որ Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում։
Նա կոչով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և իրավապահ մարմիններին.
«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։ Իսկ այն, ինչ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարոն Սարգսյանը, և այն, ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքով իրենց կողմնակիցների միջոցով տարածվում է, ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ։ Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։
Հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»։
Դիմելով ոստիկանապետին՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը