Հայաստանի հարևանն ընդդեմ ԱՄՆ թիրախների, իսկ Պուտինը՝ հրշեջ-փրկարար

«Ես վստահ եմ, Իրանը շուտով կսկսի բանակցել»․ անցած գիշեր Twitter-ում նման գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով նաև, որ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` նախևառաջ «Վաշինգտոն Փոսթը» և «Նյու Յորք Թայմզը» Իրանի հանդեպ Սպիտակ տան որդեգրած քաղաքականության վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում:

Այս անգամ լրագրողների նկատմամբ Թրամփի զարյույթի հիմնական պատճառը «Նյու Յորք Թայզմում» լույս տեսած հոդվածներն են, որոնցում պարբերականը, հիմնվելով սեփական անանուն աղբյուրների վրա, տեղեկացնում էր, որ Սպիտակ տունը լրջորեն քննարկում է Մերձավոր Արևելք ևս 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է «Ազատությունը»:

«Նյու Յորք Թայմզը», ի դեպ, նոր տեղեկություններ է հաղորդել Թրամփի շրջապատում Իրանի վերաբերյալ ծավալված քննարկումների մասին: Թերթի տեղեկություններով, ամերիկացի պաշտոնյաներին լրջորեն մտահոգել են Պարսից ծոցի ավազանում արված լուսանկարները, որոնցում պատկերված են հրթիռներով զինված իրանական ռազմական մոտորանավակները: Դա, ըստ «Նյու Յորք Թայմզի», ոչ միայն լուրջ մտահոգությունների այլև բուռն բանավեճի տեղիք է տվել:

«Սպիտակ տանը կարծիքներ են հնչում, որ իրանցիները պատրաստվում են հարձակվել տարածաշրջանում ամերիկյան թիրախների` մասնավորաբար ռազմանավերի վրա: Եվրոպացիները, իրաքցիները, ամերիկյան Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները և անգամ Թրամփի վարչակազմի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ, սակայն, վստահ են, որ Իրանի գործողությունները զուտ պաշտպանական բնույթ ունեն», - գրում է «Նյու Յորք Թայմզը»:

Իրանի իշխանություններն իրենց հերթին շարունակում են պնդել, որ ռազմական գործողություններ սկսելու որևէ մտադրություն չունեն: Տոկիո կատարած այցի շրջանակներում այս մասին մեկ անգամ ևս հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը․ - «Մենք համոզված ենք, որ Միացյալ Նահանգների կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունները անընդունելի են և լուրջ անհարմարություններ են պատճառում: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները լքեց միջուկային համաձայնագիրը, մենք առավելագույն զսպվածություն ենք ցուցաբերում»:

2015-ին միջուկային համաձայնագիրը կնքած պետություններից մեկի` Ռուսաստանի նախագահը, Իրանի խնդրին անդրադարձավ օրերս Ավստրիա կատարած այցի ընթացքում: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ Մոսկվան Իրանի շուրջ ծագած ճգնաժամը հաղթահարելու շատ սահմանափակ լծակներ ունի:
«Ռուսաստանը հրշեջ ջոկատ չէ: Մենք չենք կարող փրկել այն ամենը, ինչն ամբողջությամբ մեզանից չէ, որ կախված է», - ասել է Ռուսաստանի նախագահը` ընդունելով, որ միջուկային համաձայնագիրը տապալման փուլում է: - «Ամերիկացիները լքեցին [համաձայնագիրը], պայմանագիրը քայքայվում է, եվրոպացիները ոչինչ չեն կարողանում անել դրա փրկության համար, չեն կարողանում աշխատել Իրանի հետ, որպեսզի փոխհատուցեն տնտեսական կորուստները: Բայց այն պահին, երբ Իրանը առաջին պատասխան քայլերն իրականացնի, հաջորդ օրը բոլորը կմոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողն ամերիկացիներն էին, և ողջ մեղքը կբարդվի Իրանի վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2229 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am