Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք են նկատել:
«Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է Ձեզ վրա և Դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում», - նկատեց մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝ Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին ինքն իմացել է որպես տեղազննում:
«Այն, որ այդտեղ պետք է տեղի ունենա բախում, պարոն Քոչարյանը չի իմացել: Եվ որպես փաստարկ բերել ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից մի կտոր, մի հատված և ասել, որ այդ հանդիպմանն ասել եք՝ կարող է բախում լինի… Իհարկե, կարող է բախում լինի ոստիկանների հետ, դա ոչ մեկ չէր կարող բացառել», - ասաց Օրբելյանը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը