Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը մի շարք հակափաստարկներ ներկայացրին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք են նկատել:
«Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է Ձեզ վրա և Դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում», - նկատեց մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝ Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին ինքն իմացել է որպես տեղազննում:
Օրբելյանը հավելեց նաև, որ դատախազների այն խոսքը, որ իրենք իբր թե պարբերաբար տարբեր փաստարկներ են ներկայացնում Երկրորդ նախագահի՝ 0038 հրամանից տեղեկացվածության մասով.«Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։Ռոբերտ Քոչարյանը սույն գործի շրջանակներում ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և քանի որ ինքը ցուցմունք չի տվել, մոտեցման փոփոխության մասին խոսք չի կարող լինել»:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը