Քյարամ Սլոյանի դաժան սպանության փաստով կդիմեն ՄԻԵԴ
«Սինջար եզդիների ազգային միավորումը» տեղեկացնում է, որ Արցախում եզդի զինվոր Քյարամ Սլոյանի դաժան սպանության, մարդու իրավուքնների կոպիտ խախտման փաստով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միավորման նախագահի խոսքով, նրանք այսօր ունեն բավական փաստեր, որոնք կարող են ներկայացնել միջազգային ատյաններ, սակայն քայլերի մասին այլ մանրամասներ առայժմ գերադասում են չհրապարակել: «Քյարամ Սլոյանի դեպքով ինչո՞ւ ենք հատկապես շատ խոսում, որովհետեւ այդ զինվորի սպանության հետ կապված մենք կարող ենք համաշխարհային հանրությանը, միջազգային հանրությանը ցույց տալ ադրբեջանական բանակի դեմքը եւ այսպես զուգահեռներ տանել: Իրականությունն այն է, որ ադրբեջանական բանակը ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ամեն դեպքում, իրենք գործընկեր կազմակերպություններ են՝ կարծում եմ»,- «Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին:
