Ծառաներն ուզում են արքաներ դառնալ. մեկ տարին չբոլորած՝ ողջ պետական համակարգը՝ վերից վար, ինքն իրեն պարգևատրեց

Իրատեսը գրում է.«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- ամիսներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սակայն, արի ու տես, Փաշինյանը չի ընդունում, որ առնվազն մեկ տարի իր իշխանությունը պետք է անտրտունջ ծառայի ժողովրդին։ Եվ ոչ միայն նա։ Բավական արտառոց նախազգուշացում-սպառնալիք հնչեցրեց նախօրեին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, թե իր բաժնի աշխատակիցներն արտաժամյա չեն աշխատի, եթե նրանց աշխատավարձը չբարձրացնեն։ Փաստորեն, էլ չեն ուզում ծառա լինել, գոնե մեկ տարով։

Փաշինյանն էլ անընդհատ վստահեցնում է, թե բարձր աշխատավարձերի քաղաքականություն է տանում ու հեգնում, թե նախկինում կա՞ր մարզպետ, որ 400 հազար դրամի հույսին էր։ Մինչդեռ Փաշինյանը լրիվ մոռացել է, որ ժողովրդից իր իշխանությունը «պարգև» է ստացել հենց այն խոստումների դիմաց, որ չի գնա նախորդների հետքով ու կվերացնի հոռի բարքերը։ Սակայն, մեկ տարին չբոլորած՝ ողջ պետական համակարգը՝ վերից վար, ինքն իրեն պարգևատրեց։ Բա սա ծառայի՞ բան է։

Հիմա, երբ Փաշինյանը զարմանում է մարդկանց զարմանքի վրա, չի՞ մտածում, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների համար 400 դրամն էլ էական գումար է, ուր մնաց 400 հազարը։ Չի՞ մտածում, որ ինքը ժառանգություն է ստացել 30 տոկոս աղքատություն ունեցող երկիր, և մարդկանց վստահեցրել է, որ ոչ մի անձնական շահ չի հետապնդում ու ծառայելու է ժողովրդին։ Իսկ հիմա փողոցներ «չափչփած» իշխանավորներին, փաստորեն, պետք է վարձահատույց լինել, իսկ 30 տոկոս աղքատությունը դեռ կսպասի։

Սովորաբար երկիրը բարեկեցիկ ու զարգացած է համարվում, երբ թոշակառուները բարձր թոշակ են ստանում։ Իսկ ի՞նչ արեցին նոր իշխանությունները. սոցիալական արդարությունը ոտնատակ անելով, այսպես ասած, ոչ մի օր չաշխատած, փոքր շերտի թոշակը որոշակի բարձրացրին ու հայտարարեցին, թե թոշակ են բարձրացրել։ Հիմա էլ ասում են, թե խրախուսում են բարձր աշխատավարձերի քաղաքականությունը, հետաքրքիր է` այդ ո՞ւմ բարձր աշխատավարձն են խրախուսում, իրե՞նց։

Փաստն այն է, որ Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությամբ, ինչպես տնտեսագետներն են փաստում, հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու, ժողովրդի ծառաներն օգտվելու են իշխանական բոլոր բարիքներից, իսկ տնտեսական անհեթեթ ու անհասկանալի քաղաքականությունը իներցիոն ուժով շարունակվելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1061 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am