Ադրբեջանի պլանը շատ ավելի մեծ էր.Արշակ Զաքարյան
Կինովավերագրող Արշակ Զաքարյանը՝ որպես ականատես անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ պատերազմական վիճակ չկա, որ չունենա դասալիք, բայց քառօրյա այս պատերազմական գործողություններում մի դասալիք չենք ունեցել: «Առաջին բանը, որ նկատեցինք տրամադրությունն էր, չնայած զոհերին, զգաստացած էին, շատ հանգիստ: Սպաներն ու զինվորները միասին աշխատում են՝ հարազատ հոր, եղբոր կարգավիճակում: Եթե իմանաք, թե սպաները ոնց են առաջնագծում իրենց մարմնով փակում դիմացինին, մարտի նետվում, ներս չեն մտնում թաքստոց, մինչև զոհերը հանեն, ենթակաները ապահով լինեն:Հերոսություններ ենք տեսել, չնայած մեր զոհերի քանակին, ազգային վերելքը տեսնում ես և հպարտություն ես ապրում: Մինչև գետնին խոնարհվում եմ նրանց առաջ»,-ասաց նա։ «Ադրբեջանի պլանը շատ ավելի մեծ էր և այս հարձակվողական պլանը, ընդամենը բուն պլանից շեղողն էր:Գլխավոր հարվածը, որ պատրաստել էին, այդ շեղումով չտարվեց և գլխավոր հարվածը ջախջախեցինք: Դրա համար Ալիևը գոռաց զինադադար: Ջախջախիչ հարված հասվեց նրանց հիմնական ուժին, հազարին հասնող զոհեր եղան, և Ալիևը ասաց՝ Մոսկվա, միակողմանի զինադադար եմ անում»,-ասաց նա:
