Էդուարդ Աղաջանյանը վարչապետին կանգնեցրել է դատարանի առաջ

168 ժամը գրում է.ՀՀ Վարչական դատարանը երեկ վարույթ ընդունեց Կառավարությունում պաշտոնանկ արված Հայկ Այվազյանի հայցը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նշենք, որ սա բացառիկ դեպք է, երբ երկրի ղեկավարին աշխատանքից ազատման իր ստորագրած հրամանի համար պաշտոնանկ արված անձը կանգնեցնում է դատարանի առաջ:

Հիշեցնենք, ապրիլի 1-ին Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանին անսպասելի հայտնում են, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որևէ պարզաբանման և պատճառաբանություն ներկայացնելու:


Հետագայում միայն պարզ դարձավ, որ ազատման հրամանի հիմքում Էդուարդ Աղաջանյանի հետ կոնֆլիկտային հարաբերություններն են եղել, Կառավարության աշխատակազմի ղեկավարը հաճախ է անհարմար իրավիճակներում հայտնվել իր ոչ կոմպետենտ հրամանների պատճառով, ինչից դրդված՝ որոշել է կտրուկ քայլերի գնալ:

Ստացվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ միացել է Աղաջանյանի հրահրած խարդավանքներին, նրա ձեռքից պարզապես վերցրել և ստորագրել էր թիմակցի «նկարած» ազատման հրամանը՝ առանց խորանալու և պարզաբանում պահանջելու, թե ինչո՞ւ է Աղաջանյանը շահագրգռված՝ համակարգից հեռացնել Հայկ Այվազյանին:

Նշենք, որ երկար ժամանակ Հայկ Այվազյանն այդպես էլ որևէ պարզաբանում չի կարողացել ստանալ իրեն ազատելու հիմքերի մասին: Միակ մեկնաբանությունը, որ Աղաջանյանն այդուհանդերձ համարձակվել է հնչեցնել՝ Քաղաքացու օրվա առթիվ բրիֆինգի ժամանակ է եղել: Հայկ Այվազյանի ազատման հրամանը նա համարել էր վարչապետ Փաշինյանի կամայական որոշում:

Իսկ կլեգալացնի՞ դատարանն իր վճռով, որ վարչապետն իսկապես կամայական որոշում է կայացրել, թե՞ այդուհանդերձ երկրի բարձրագույն ղեկավարի դեմ հայցն այլ ընթացք կստանա, պարզ կդառնա առաջիկայում:

Նշենք, որ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նկատենք, վարչապետը փաստացի մարսել է թիմակցի «լեզվի սայթաքումը» և ներել է Աղաջանյանին, ինչպես որ ներվում է գնումների գործընթացում նրա փաստացի շահագրգռվածության դրսևորումները և կայամականությունները կառավարության աշխատակիցների ապօրինի աշխատանքից ազատելու մասով:

Այս ամենից առայժմ ոգևորված չէ Հայկ Այվազյանը:

«Հայցապահանջի վարույթ ընդունելը չէի ասի, թե առանձնապես ոգևորել է ինձ. դա համարում եմ ընդամենը տրամաբանական, իրավական գործընթաց, որովհետև գոնե ինձ համար ակնհայտ էր իմ իրավունքի խախտումը: Ես համոզված եմ, որ գործն օրինական ընթացքով կշարունակվի, և ես դատարանից այլ բան՝ քան հայցի ամբողջական բավարարում, չեմ էլ ակնկալում» ,- 168.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Հայկ Այվազյանը:

դիտվել է 2136 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am