Հերթական ազատման դիմումը՝ Սոցապ նախարարությունում

168 ժամը գրում է. Աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Նունե Շահվերդյանը:

Հրաժարականի դիմումը երեկ է դրվել նախարար Բաթոյանի սեղանին: Բաթոյանն, իհարկե, երախտիքի կանոնավոր խոսքեր է արտահայտել, բայց համենայն դեպս չի ընդդիմացել իր հետ աշխատել չցանկացող Շահվերդյանի դիմումին:

Առաջիկայում պարզ կդառնա, թե ո՞ւմ է տեսնում նախարարն այս պատասխանատու պաշտոնում, որքանո՞վ կհաջողվի նրան խուսափել քայլած թիմակիցների պարտադրած անհաջող կադրերից:

Նկատենք, որ ԲՍՓ պետի հրաժարականը համընկավ նախարարի կողմից Գլխավոր դատախազություն ուղարկված զինհաշմանդամների գործերի հետ:

Խոսքը՝ նախկին իշխանության օրոք զինհաշմանդամությունից զրկված մի խումբ անձանց մասին է: Նախարար Բաթոյանի մոտ կասկած է հարուցել այն, որ հեղափոխության օրերին ԲՍՓ-ի հսկողական փորձաքննության արդյունքում՝ հարյուրավոր զինհաշամանդամներ դուրս են մնացել ՊՆ-ի կողմից իրականացվող բնակարանային ծրագրի շահառուների ցանկից:

 

Նունե Շահվերդյանինց հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են այս դեպքերն առնչվում իր ներկայացրած հրաժարականի դիմումի հետ, և արդյո՞ք սա չի նշանակում, որ նա փորձում է խուսափել պատասխանատվությունից:

«Զարուհի Բաթոյանի հայտարարությունն իրականում հաջորդել է իմ գրած դիմումին: Ես չեմ խուսափել և չեմ խուսափի երբեք իմ գործունեության ընթացքում կատարված աշխատանքների պատասխանատվությունից: Նշեմ, որ զինհաշմանդամներին տրված խմբերի վերանայման գործընթացը սկսվել է հենց իմ պաշտոնավարման օրոք և դեռևս ընթացքի մեջ է: Իսկ Գլխավոր դատախազությունն ընթացք չի տվել նախարարի մոտ կասկած հարուցած խնդրին: Արձագանքը եղել է այն, որ նախարարության կողմից ներկայացված փաստերով հանցակազմ չկա և զինհաշմանդամներին տրված խմբերի վերանայված գործընթացը դատախազությունը համարել է իրավաչափ: Իսկ ես հեռանում եմ համակարգից, որպեսզի վերադառնամ հարազատ միջավայր: Նախորդած 19 տարիներին, որպես ԲԳԹ դոցենտ, առողջապահական ոլորտում եմ աշխատանքս կատարել, հիմա ժամանակս լիովին կտրամադրեմ նաև դասախոսական սիրելի գործին»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Նունե Շահվերդյանը:

 

ԲՍՓ-ից հեռացող ղեկավարը տարակուսած է, թե ինչպե՞ս կարելի է պետական համակարգի աշխատողին մեղադրել բյուջեի վատնումներ թույլ չտալու և դրանք կանխելու մեջ. «Ի վերջո, չմոռանանք՝ թեորետիկ իմաստով միշտ էլ հաշմանդամության խմբի սահմանումը խոցելի է համարվել։ Եվ եթե հաշմանդամության խումբ սահմանելիս կարելի է ունենալ շահադիտական նպատակ, քանի որ անձին տրվող կարգից բխում է սոցիալական երաշխիքներ, ապա ի՞նչ շահագրգռվածություն կարող էինք ունենալ այդ անձանց հաշմանդամության խմբից զրկելիս, այսինքն՝ այդ մարդկանց թոշակը կտրել ենք, որ մե՞նք ստանայինք, այո՞… այդ ինչպե՞ս… առնվազն զավեշտալի է դառնում մասնագետներին մեղադրելն այս հարցում»:

ԲՍՓ պետը վստահ է, որ զինհաշմանդամների վերանայված գործերում չկա ոչ մի խնդրահարույց կետ, որից կարող է իրավիճակը գլխիվայր շուռ գալ իրենց դեմ: Ավելին, ասում է՝ ժամանակին հանդուրժողաբար ենք մոտեցել և պետությունը դատի չի տվել կեղծված հիմքերով հաշմանդամ ճանաչած անձանցից գումարները հետ պաանջելու համար:

«Չմոռանանք, ժամանակին այդ մարդկանց հիմնական խմբի շահին ծառայել է նաև ԲՍՓ նախկին պետ Միքայել Վանյանը, որին 2012 թվին հեռացրեցին համակարգից՝ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված լայնածավալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չափերի չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների համար»,-հիշեցրեց հեռացող պաշտոնյան:

դիտվել է 2402 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am