Քոչարյանի կենսագրությունն ու Մարտի 1-ը

Դատական նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր կալանավորման հիմքերին` դրանք որակելով վիրավորական.


Քոչարյանը`Հայկ Հարությունյանի, Վարդան Օսկանյանի և Տիգրան Թորոսյանի ցուցմունքի մասին

«Ամբողջ քրեական գործում նկարագրված է մեկ հանդիպում բարձրագույն հրամանատարական դասի հետ, որը նկարագրվում է այնպես, ինչպես ես եմ նկարագրում: 872 վկայից կա երեք մարդ, որոնց հետ ես առնչվել եմ։ Սա աբսուրդի մի թատրոն է։ Այդ մարդկանցից մեկը Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքի հետ ես համաձայն եմ, մյուսը՝ Վարդան Օսկանյանի ցուցմունքն է, որի հետ ես համաձայն եմ, եւ կա Տիգրան Թորոսյանի ցուցմունքը, որի հետ ես համաձայն եմ։ Ո՞ւմ ցուցմունքը ես պետք է փոխեմ։ Ես քանի ամիս է՝ բանտում նստած եմ, հիմա ինձ ասեք, այդ ո՞ր վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատոր գործի մեջ 3 մա՞րդ, գործի 90 տոկոսը նրա մասին է, թե Լեոի փողոցի խաչմերուկում ինչ է կատարվում, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ խաչմերուկի հետ, չի քննարկվում... Ինձ համար վիրավորական է հայտարարությունները, թե կարող եմ խուսափել քննությունից:Իմ կենսագրությունը կարդացած մարդուն առնվազն անաբրոյականություն է ասել՝ կարող է փախչի։ Թշնամին մեջքս չի տեսել։ Ես համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են, հասկանո՞ւմ եք... Իրենք ո՞ւր էին։ Ես պատերազմից չեմ փախչել, 100 ու մի վտանգներից չեմ փախչել, հիմա իրենցի՞ց պետք է փախչեմ։ Ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Ինձ համար վիրավորական է սա։ Ինձ զարմացնում է, որ մեր դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունն ու ազդեցությունը դիտում է որպես բացասական երեւույթ։ Ինձ համար շշմելու բան է։ Ուրեմն սրիկա պիտի լինես, կյանքում ոչ մի բանի չհասած, որ ասեն՝ դե սա ո՞ւմ է պետք, թող գնա ազատության մեջ։ Սա ի՞նչ է»,- նշեց նա։


Գեներալների մասին
«Այս մեղադրանքի մեջ միայն ես չեմ, նաև մեր բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցող մարդիկ են։ Նրանց կարելի է մատերի վրա հաշվել, եթե սա համարում եք նորմալ, համարեք։ Մենք ունենք ընդամենը հինգ գեներալ-գնդապետ, որից մեկը մահացել է. չորսը կան. նրանցից երեքը ներգրավված է Մարտի մեկի գործում, որպես մեղադրյալ»:
Հ.Գ. Մահացած գեներալ գնդապետը Գուրգեն Դալիբալթայանն է, որը ժամանակին զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը։ Գեներալ-գնդապետի կոչում ունեն պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։ Նրանք բոլորն էլ առնչվում են «Մարտի մեկի» գործին, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ներգրաված են որպես մեղադրյալ:

 

Օդանավակայանում ոտքի վրա զեկուցեցին
«Ամբողջ քրեական գործը 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածի իրադարձությունների մասին է: Ընտրություններից անմիջապես հետո 21,5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքն ընտրված նախագահ է: Ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարվել է շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին: Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը «սյուրպրիզ» ունի և հաջորդ օրը հայտարարելու է շատ կարևոր բանի մասին: Հաջորդ օրը՝ ամսի 21-ին, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարների հետ և իրենք ասել են, որ միանում են ժողովրդին.... Ես գտնվում էի Մոսկվայում, ընդհատեցի այցս ու փետրվարի 22-ի երեկոյան վերադարձա Հայաստան: Հենց օդանավակայանում ոտքի վրա մի 15-20 րոպե անվտանգության խորհրդի անդամներն ինձ զեկուցեցին: Հենց հաջորդ օրը ես ցանկություն հայտնեցի հանդիպել բացառապես հրամանատարական կազմի հետ՝ նախագահական նստավայրում:


Հանդիպումը տևել է 20 րոպե
«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ որպես նախագահ և Սահմանադրության երաշխավոր, տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ: Ի՞նչ պիտի անի գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահը: Բնական է, որ պետք է հանդիպեր բարձրագույն հրամանատարական կազմի հետ և զգուշացներ, որ ուղղակի անթույլատրելի է դա, որ այնպիսի հետևանքների կարող է բերել, որը կկործանի Հայաստանը: Հանդիպումը տևել է 20 րոպե՝ ոչ ավել: Չի եղել քննարկում, հաղորդակցությունը եղել է միակողմանի: Ես ուղղակի իմ դիտողությունն եմ արտահայտել և թողել, գնացել եմ : Պարզ էր` նախագահական ընտրություններում պարտված կողմը չի ընդունելու պարտությունը, քանի որ մինչև ընտրություններն արդեն հայտարարում էին, որ եթե պարտվեն, ուրեմն ընտրությունները կեղծված են եղել :Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդը չդառնա Հանրապետության նախագահ»:


0038 գաղնտի հրամանի մասին
«Հրամանի բովանդակությունն ինձ միայն քրեական գործի շրջանակներում է պարզ դարձել: Ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ և ժամանակին ընդունված հրաման էր։ Այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է հնարավորին վատ հետևանքներից խուսափել: Հրամանը որևէ հակաօրինական կետ իր մեջ չի պարունակում և ամբողջությամբ պաշտպանության նախարարի լիազորությունների շրջանակներում է: Սա իմ վերաբերմունքն է այդ հրամանին: Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ:
Փետրվարի 27-ին պարզ դարձավ, որ ընտրությունների արդյունքում 3-րդ տեղը զբաղեցրած ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը կոալիցիա է կազմում ընտրված նախագահի հետ, որից հետո Ազգային անվտանգության ծառայությունից լուրեր էր ստացվել, որ հուսահատական տրամադրություններ է տիրում Ազատության հրապարակի ցուցարարների մոտ:


Գորիկ Հակոբյանը գրությունը
ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը գրություն է ուղարկել ոստիկանապետին որոշ քաղաքացիների մոտ զենք լինելու վերաբերյալ:
«Չկա ոստիկանապետ, որը նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկի: Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում զենք, զինամթերք և 10-ից ավելի մարտական նռնակներ են հայտնաբերվել:
Առավոտյան ժամերին ես փորձեցի պարզել, թե ինչ է եղել: Հետո ինձ անվտանգությունից հայտնեցին, որ բենզին են բերում, ինչ-որ շշեր և այլն: Նիկոլ Փաշինյանի կողմից կոչեր սկսեցին՝ պետք է բարիկադներ սարքել: Առաջինը մեքենաները շուռ տվեցին: Հետո ինձ ասացին, որ հնարավոր է՝ վերջը լավ չավարտվի, պետք է հրամանագիր նախապատրաստել ու անհրաժեշտության դեպքում ստորագրել: Ես հանձնարարեցի աշխատակազմի ղեկավարին պատրաստել հրամանագիրը: Ժամը 7-ից մինչև ժամը 10-ի կողմերը հրամանագրի տեքստը պատրաստ էր: Այն ստորագրեցի այն ժամանակ, երբ ունեցել էինք տասնյակ վիրավորներ: Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Ես ամեն ինչ համաձայնեցրել եմ Ազգային ժողովի և վարչապետի հետ»:


Մեղադրանքը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղքական հետապնդում։

Հայկ Դավթյան

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am