Հանուն պատմության ապագա դասագրքի

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ներկայացել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերահաստատելու իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատարանում Ղույասյանն ու Սահակյանը Քոչարյանին բարևել են ողջագուրվելով: Հետո նրանք հերթով մոտեցել են ամբիոնին և վերահաստատել, որ պատրաստ են կրել օրենքով սահմանված բոլոր պատասխանատվությունները, ընդհուպ մինչև քրեական պատիժ, եթե ազատության մեջ Քոչարյանը խախտի օրենքը կամ խոչընդոտի քննությանը: Արցախի երեք նախագահների ներկայությունը դատարում` կողք-կողքի. սա քաղաքական այն ռուբիկոնն էր, որն անցնելուց հետո հետադարձի ճանապարհ այլևս չկա: Անկախ նրանից` դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակի, թե ոչ, Արցախի ներկա և նախկին նախագահների այս քայլը քաղաքական էր, բարոյական: Պատերազմ տեսած նախագահների համար սա նաև տղամարդավարի էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանը նաև Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար մարտական ընկեր է: Իսկ մարտական ընկերոջը նեղության մեջ մենակ չեն թողնում` կռվածները սա լավ գիտեն: Լարվածությունն ամենաբարձր աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյանին ուղղակի այլ ելք չի մնում: Նա պիտի ընդունի, որ մարտական ընկերները Արցախի հետ միասին նույն գծի մեջ են, որովհետև դրա հակառակն արդեն ղարաբաղցի-հայաստանցի վտանգավոր ու կործանարար ջրբաժանն է:
Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման նախադեպ չի եղել, ընդհանրապես Արցախի երկու նախագահների կողմից միասնական խնդրանք դատարանին չի եղել: Դատարանի այս որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, պատմության ապագա դասագրքերում անպայման տեղ է գտնելու: Հիմա, փաստորեն, հենց այդ հարցն է վճռվում, թե մենք ինչ արեժեք և ինչ պատմություն ենք փոխանցում մեր հենտնորդներին: Հոգեբանորեն դժվար կլինի կարդալ, առավել ևս բացատրել սերունդներին, որ Հայաստանում դատարանը մերժեց Արցախի երկու նախագահների միջնորդությունը: Այն նախագահների, որոնք ամենօրյա պատերազմի մեջ են արդեն 30 տարի, այն նախագահների, որոնք անձնական պատասխանատվություն են կրում մեր ընդհանուր հայրենիքի` Արցախի և Հայաստանի առաջին գծի ամրության համար:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1449 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am