Այն համախմբող դեր ու նշանակություն ունի.նախագահների հանդիպման մասին
«Երկրում արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործընթացում ստեղծվել է լարված իրավիճակ, բնական է, որ պետք է լինեն խորհրդատվություններ այս կամ այն ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր պատրաստ են նման խոսակցության»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը և Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, այն դրական գնահատեցին: «Սա դրական, միավորող հանդիպում էր, ի հավաստումն բոլոր այն հնչեցված կարծիքների, որոնք կային ՀԱԿ-ում՝ առաջին նախագահի կողմից: Այն համախմբող դեր ու նշանակություն ունի»,-նկատեց Արտակ Դավթյանը:
