18 զինծառայողների անունները կհրապարակվեն ինքնությունը հաստատելուց հետո
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեղեկացրեց,որ հայկական կողմին փոխանցված 18 զոհված զինծառայողներ անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո: «Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապարակենք անունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
