Զոհվածների մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովիհայտարարություն    Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ս․թ․ ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները։ Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն։ ԼՂՀ ԱԳՆ

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am