Վիրավոր երեխաները կտեղափոխվեն հիվանդասենյակ
«Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց,որ Արցախում ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն և նրանք այսօր կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք:
