13 դի է փոխանցվել ադրբեջանական կողմին . Սենոր Հասրաթյան
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում նշեց,որ երեկ իրականացված դիերի փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին 13 դի է փոխանցվել: Հայկական կողմը հնարավորություն է տվել նաև ադրբեջանական կողմին հավաքել մեր դիրքերի դիմաց ընկած նրանց բազմաթիվ դիակները,հավելեց նա:
