Ադրբեջանական սկանդալ Բրյուսելում. Պատճառը՝ Արցախն է

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որևէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Ընդ որում, ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակը, նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացի առաջնորդները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: Արդյունքում, ծրագրի տասը տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:

Ադրբեջանի արտգործնախարարն ի դեպ, Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Բրյուսելի առաջարկած ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար: Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում, պատասխանելով հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին:

«Մեզ՝ Ադրբեջանի պատվիրակությանն այդ փաստաթուղթը չէր բավարարում, քանի որ չէր ներառում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ հռչակագիրը կտարածվի միայն Եվրամիության արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի անունից՝ առանց հղում անելու հավաքի մասնակիցներին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մինչդեռ, Բրյուսելում, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ Հայաստանը գոհ է հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներից. «Մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից։ Ինչ վերաբերում է ամփոփիչ հայտարարությանը, այն եղել է Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների և Հայաստանի մոտեցումները»։
Մնացականյանը հոդված էր հրապարակել EUobserver պարբերականում՝ ընդգծելով, որ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի եվրամիության հետ գործընկերությունից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Մնացականյանը, ընդգծելով՝ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Եվրամիության հետ այս գործընկերային ծրագրից, նշում է, որ շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում: «Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում», - գրել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքներն ու դիրքորոշումներն ամրագրված են Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված համաձայնագրում:

Այսպես, թեև ակնկալվում էր, որ Արևելյան գործընկերության հոբելյանական հավաքին, Ադրբեջանն ու ԵՄ-ն ի վերջո կստորագրեն համագործակցությունը խորացնելու համաձայնագիրը, որի շուրջ բանակցում են արդեն ավելի քան 4 տարի, սակայն այն չընդունվեց:

Մի կողմից ԵՄ-ն տարաձայնություններ ունեն հատկապես Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի արած քաղաքականության հետ կապված: Սակայն, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը նաև զարգացման միտում ուներ, սակայն փաստացի, Արցախի հարցն այս փուլում խոչընդոտեց ԵՄ-Ադրբեջան փաստաթղթի ընդունմանը:

Սա առայժմ հայկական կողմի համար բարենպաստ իրավիճակ է, որովհետև բազմիցս ասվել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակումը երկակի ստանդարտի կիրառում կլինի ԵՄ-ի կողմից, քանի որ Հայաստանի հետ փաստաթղթում հիշատակվում են հայկական կողմի համար ընդունելի մյուս սկզբունքները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6035 անգամ
Լրահոս
Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am