Հայերով բնակեցված Ղարաբաղի նկատմամբ հարեւան Ադրբեջանը նկրտումներ ունի. Գերմանիայի Բերգշթրասեի մարզպետ
Գերմանիայի Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն) «Bergsträßer Anzeiger» թերթին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումներին ինքը մտահոգությամբ է հետեւում: Բերգշթրասե մարզի գործընկեր հանդիսացող Լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են. մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի հանդեպ հարեւան Ադրբեջանը նկրտումներ ունի եւ հայկական զինված ուժերի հետ հակամարտության մեջ է մտնում, որոնք հանդիսանում են միջազգայնորեն չճանաչված հանրապետության անվտանգության երաշխավորը: Ըստ լուրերի` անցյալ օրերին տեղի ունեցած մարտերի ժամանակ ավելի քան 30 անձ է սպանվել: Բերգշթրասեի մարզպետ Քրիստիան Էնգելհարթը (CDU, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցություն) «Bergsträßer Anzeiger» թերթին հայտնել է, որ այս զարգացումներին ինքը մտահոգությամբ է հետեւում: «Արտաքին աշխարհից վատ հասանելիությունը, դեպի ծով ելք չունենալը եւ քաղաքական պատճառներով չգործող միակ օդանավակայանը ցույց են տալիս, թե ինչպիսի խոչընդոտների հետ գործ ունեն 145.000 ղարաբաղցիները մեծ հարեւանի դեմ պայքարում»,- այսպես է նկարագրում նա իրավիճակը կովկասյան այս տարածաշրջանում: Թերթի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղը քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ է, որից դուրս գալու հարցում ակնկալում է միջազգային հանրության օգնությունը:
