Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է զոհվել
Ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
