Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ երկիր. Պերճ Զեյթունցյան
Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ...
Պ. Զեյթունցյան
Պերճ Զեյթունցյանը սա գրել է 2015 թվականին, թեեւ «Փարիզյան դատավճիռ» պիեսի իրադարձությունները անցյալ դարի ութսունականներին էին տեղի ունենում։ Մտավորականները միտինգներ անելու փոխարեն տալիս են ուղղորդումները, փորձում են հուշել, փորձում են նուրբ ակնարկել... Հայ մտավորականները միշտ արել են դա ու անում են այսօր։ Հետաքրքիրն այն է, որ միջին ստատիստիկ հայը կամ հայաստանցին կամ սփուռքահայը տողատակն ու ենթատեքստը կարողանում է կարդալ ու ըմբռնել, ավելին, փորձում է կառուցել իր երկրի իրեն բաժին հասած մասը... բայց այս ամենը ասվում է ավելի շատ վիճակագրորեն միջինից բարձր կանգնածների համար... ու՞...
Հրաչյա Քեշիշյանի գրառումը
