Ինչպես է Արթուր Դավթյանը հայտնվել նիստերի դահլիճում. պաշտպանական կողմը քննարկում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը (video)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի համար անհասկանալի էր, թե ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դաթվյանը հայտնվել նիստերի դահլիճում։ Հարցը բարձրաձայնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ համապատասխան հարցն ուղղելով դատարանին։

Փաստաբանը կարծիք հայտնեց, թե դատարանի և Դավթյանի միջև նախապես ինչ-որ շփում է եղել, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ որևէ շփում չի եղել: Ալումյանը հարցրեց նաև, թե արդյոք դատավորը հասցրել է գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալ: Դատավորը նշեց, որ այսօրվա նիստը վերաբերում է զուտ խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին: Պաշտպանը սակայն, պնդեց, որ խափանման միջոցի հարցը քննարկելու համար գործի նյութերին ծանոթ լինելը ևս անհրաժեշտ է, որից հետո դատավորը հայտնեց, որ այդ մասով գործի նյութերին իրենք ծանոթացել են:

Դատավորը կոչ արեց պահպանել էթիկայի կանոները և դատարանի անաչառության վերաբերյալ վիրավորական արտահայտություններ չանել։

Հայկ Ալումյանը ընդգծեց նաև, որ ԲԴԽ-ում քննարկվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցը, ինչը հնարավոր է կաշկանդի դատավորին, սակայն դատավորը հայտարարեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել իր կողմից գործի քննության վրա։ «Արձանագրված խախտումը էական չէ, ուստի դատավորի լիազորությունների դադարեցման որոշում չի կարող կայացվել»,-ասաց նա:

Պաշտպանական կողմը 5 րոպե ընդմիջում խնդրեց` քննարկելու դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը:

«Փաստինֆո»-ի թղթակիցը նիստերի դահլիճից հայտնում է, որ դատավորի թույլտվությամբ նիստերի դահլիճի դուռը բացվել է, և նիստին ներկա գտնվել ցանկացող բոլոր անձինք ներս են մտել նիստերի դահլիճ։

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Եկող տարի Զելենսկին վռնդվելու է. ի՞նչ կլինի Նիկոլի հետ... Երվանդ Բոզոյան (video) Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում Դուք միայն մի դեպքում «բուտկչի» չեք դառնա․ Հրանտ Մելիքյան (video) Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանում նրան ծափահարություններով դիմավորեցին (video) Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը Մանուկ Սուքիասյանը խայտառակեց ՔՊ-ականներին․ «Դուք գիտե՞ք՝ ով եք, շատ դաժան թվեր ասեմ» (video) Ինչու և ինչպես Փաշինյանը հասավ այս մարդկանց գույքը ջարդելուն․ Երվանդ Բոզոյան (video) Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել․ Զելենսկի Լեզվակռիվ՝ թաղապետի և Արթուր Չախոյանի միջև․ իրավիճակը նորից լարվեց (video) Բա տիկի՛ն, այսպես ՀԷՑ-ը խլեցին Սամվել Կարապետյանից, հետո՝ Գագիկ Ծառուկյանից․ Անժելա Թովմասյան (video) «Թրամփը սպասում է Զելենսկու կորստին․ Պուտինը մի հարց է հենց հիմա լուծում»․ Քաղաքագետ (video) Ինչ իրավունքով դուք պետք է ստանաք բարձր աշխատավարձեր․ ավագանու անդամն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video) ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am