Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Այս նիստում պետք է քննարկվի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությունը:
Նիստին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահը, ում դիմավորեցին ծափողջյուններով։
Ներկա է նաև գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Մեղադրանքը դատարանում պաշտպանում են դատախազներ Պետրոս Պետրոսյանը, Երևան քաղաքի դատախազ Բիշարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
նշենք, որ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները՝ պահանջելով նրան ազատ արձակել։
Ցուցարարների պաստառներից մեկի վրա պատկերված է Տեր-Պետրոսյանն ու գրված է ‹‹Իսկ դու հանգիստ քնե՞լ ես գիշերը››: Մեկ այլ պաստառի գրության համաձայն պահանջվում է անհապաղ դատել Տեր-Պետրոսյանին՝ նրան համարելով դավաճան:
«Փաստինֆո»-ի թղթակիցը հաղորդում է, որ ներկա պահին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնում` փոխելու դատական նիստերի դահլիճը` այն պատճառաբանությամբ, որ այն փոքր է և հարմար չէ լրագրողների լուսաբանման համար
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը