Արայիկ Հարությունյանը և Զարուհի Բաթոյանը կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին

168 ժամը գրում է.Վաչապետի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում հունիսի 15-ին նշանակված համագումարին ընդառաջ լուրջ խմորումներ են, որոշ նախարարների հրաժարականների մասին է խոսվում: Կառավարությունում ձեռնարկած կառուցվածքային փոփոխություներից հետո հաջորդ քայլում իշխանությունը մինչև աշուն կադրային փոփոխությունների կգնա:


Կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը, ասում են, չի հասցնի դառնալ սուպերնախարար, գործադիրի կազմից նրան դուրս բերելու վարչապետի մշակած ռազմավարությունը հատուկ անուն ունի:


Պատճառաբանվելու է, թե առաջիկայում քաղաքական դաշտում սպասվող ակտիվ գործընթացներով պայմանավորված՝ Արայիկ Հարությունյանը պիտի վերադառնա և ծառայի կուսակցաշինական գործին: Իրականում կարծիք կա, որ նրա նկատմմաբ վերաբերմունք է փոխվել կուսակիցների շրջանում:

Ասում են՝ Արայիկ Հարությունյանը վերջերս պարբերաբար «հայտնաբերում է», որ ինքն այլևս ներգրավված չէ վարչապետի մտերմիկ հավաքներում, իրեն չեն հիշում նաև ընտանեկան առիթների դեպքերում, շատերի հետ Արայիկ Հարությունյանը հարաբերությունները առաջվա պես ջերմ չեն, և այս հանգամանքը կարծես որոշիչ է դառնում նրա նախարարական կարիերայի համար:


Վարչապետի համար հեշտ չի լինի ազատվել Արայիկ Հարությունյանից, նա բոլոր թելերով է կապված վարչապետի քաղաքական ուղեգծին, եղել է նաև ՔՊ կուսակցության համահիմնադիրը, ուստի բացառված չէ նրան լոկալացնելու այլ ելքեր գտնեն:

Ինչ վերաբերում է Սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանին, ապա նրան գործադիրի կազմից դուրս բերելը պայմանավորված է աշխատանքային ծանրությանը չդիմանալու հանգամանքով:

Վարչապետին պարբերաբար է հաղորդվում, որ Բաթոյանը թույլ է՝ բանակից հետո երկրի մյուս՝ ամենաէական ոլորտը համակարգելու համար, նա ի վիճակի չէ այդ ահռելի ծանրության ոլորտում իրավիճակ կառավարել, և պատճառների շարքում նշվում են խնդիրներ, ընդհուպ՝ ֆիզիկական վիճակից եկող հանգմանքը:

Ի դեպ, Զարուհի Բաթոյանից կարծես չի թաքցվում կուսակցության պլանը, ներսում, ասում են, որ պաշտոնանկության հոտառությունով ոմանք սկսել են համախմբվել փոխնախարար Ժաննա Ալեքսանյանի շուրջ:

Հիշեցնենք, Ժաննա Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանի կինն է:

Նկատենք, հետաքրքիր «զուգադիպությամբ» այս շրջանում ներկուսակցական հարցերում կարծես դուրս է մղվել նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Փորձեցինք մեր տեղեկատվության պաշտոնական հաստատումը ստանալ ՔՊ-ից, սակայն հրաժարվեցին բացահայտ խոսել այս մասին:

դիտվել է 2871 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am