Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են

«168 ժամ» թերթը գրում է. «Դուք տեսե՞լ եք մի երկիր, որտեղ տեղի ունենան այսքան արտահերթ ընտրություններ, վարչապետների հրաժարականներ, հեղափոխություն, ու այնտեղ ներդրումներ գան. այս շաբաթ տված ասուլիսում հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բավական զայրացած տոնայնությամբ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ներդրումները, սպասվածին հակառակ, չեն հորդում երկիր: Զայրույթի պատճառն անհասկանալի է: Չէ՞ որ հենց Փաշինյանն ու իր թիմակիցներն են հեղափոխությունը բրենդ սարքել ու մի տարի շարունակ համոզում բոլորիս, որ հեսա-հեսա մեր հեղափոխության վրա բերանները բաց մնացած ներդրողներն իրար հերթ չտալով՝ գալու են ներդրումներ անելու: Այնպես որ, պատասխանենք վարչապետի հարցին. ո՛չ, մենք չենք տեսել նման երկիր: Բայց Դուք, հավանաբար, տեսել եք: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչո՞ւ եք մինչ օրս Ձեր բոլոր արտերկրյա ելույթներում մանտրայի պես կրկնում «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»՝ բոլոր ներդրողներին հիշեցնելով, որ սա հենց այն երկիրն է, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, հրաժարականներ, արտահերթ ընտրություններ: Որ հեղափոխությունը վանում է ներդրողին, ճիշտ է, բայց վարչապետի փաստարկների զինանոցում սա նոր փաստարկ է: Փոխարենը՝ հին փաստարկներից մեկն է, թե նախկինում տնտեսությունը հենված էր հանքարդյունաբերության վրա: Թեղուտը չի արտադրում, Ամուլսարի ներդրումներն էլ կանգնած են, ու այս երկու ծրագրով է պայմանավորված ներդրումների ու արտահանման շատ վատ վիճակագրությունը: Փաշինյանն այս ասուլիսում հնչեցրած իր մտքերին նաև հավելեց, թե բավական է ունենանք հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն: Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում: Լավ, ենթադրենք՝ չենք ուզում հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն, բա այս մեկ տարվա մեջ ո՞ւր են այլ ոլորտներում գոնե դանդաղ եկող ներդրումները: Չկա՞ն: Եվ ուրեմն՝ մի հակընդդեմ հարց Փաշինյանին: Դուք գիտե՞ք որևէ այլ երկիր, որտեղ ներդրումներ են գալիս որևէ ոլորտ, երբ երկիր 400 միլիոն դոլար ներդրած ընկերության աշխատանքները կանգնած են արդեն մեկ տարի, մի քանի տասնյակ մարդու կամքով՝ պատկան մարմինների լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական բանկի ու մի շարք արևմտյան բանկերի վերահսկողությամբ կառուցվող Ամուլսարում կամայական ու անվերջ ստուգումներ են անում՝ չթողնելով աշխատել, այն պարագայում, երբ նույն այդ երկրում աշխատում են բոլոր մյուս հանքերը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խտրականություն ու կամայականություն: Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ ներդրումներ են գալիս՝ այս ամենին զուգահեռ: Եվ, վերջապես, դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։ Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են: Այս, հաջորդ ու նաև մյուս տարին ամփոփելիս՝ ՀՀ վիճվարչության տվյալները ցույց կտան, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ արտահանման առաջատարը՝ արտարժույթի մուտքերի առումով: Ու այդ դեպքում քննադատներն արդարացի հարց կտան վարչապետին՝ բա ո՞ւր են «Մերսեդեսի» շարժիչի արտադրությունը, «Տեսլա» տիեզերանավի մասերի արտադրությունը, ներդրումները Հայաստանում Apple-ի գործարանի մեջ: Եթե հաջորդ տարիներին էլ է կառավարության տնտեսական թիմը պատրաստվում հանքարդյունաբերությանը հակադրել լոբու արտահանման աճը, ապա դա ոչ մի բանով չի տարբերվի «Ջերմուկով երկիր պահելու» 90-ականների տնտեսական կոնցեպտից: Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրի տնտեսությունն է հիմնված հանքարդյունաբերության վրա: Կանադայինը: Կանադան աշխարհի հանքանյութի ամենախոշոր մատակարարն է: Անցյալ տարի մեր վարչապետը Կանադայի Վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական գուլպաներ նվիրեց: Թրյուդոն ժպիտով լուսանկարվեց զոլավոր գուլպաներով, բայց, չգիտես ինչու, հայկական տեքստիլով ոգևորված չվերադարձավ Կանադա և կոչ չարեց հրաժարվել հանքարդյունաբերությունից ու փոխարենը՝ գուլպայի արտադրություն սկսել: Որովհետև ինստիտուտների, օրենքի ու տնտեսական գիտելիքի վրա հիմնված երկրներում թացը չորից տարբերում են ինստիտուցիոնալ մակարդակում ու կարողանում են և՛ որակյալ հանքարդյունաբերություն ունենալ, և՛ դիվերսիֆիկացված տնտեսություն: Իսկ այն երկրներում, որտեղ տնտեսությունը կախված է տնտեսության մասին աղոտ պատկերացում ունեցող մեկ անձի վիճելի տնտեսական «նոու-հաուներից» աղքատությունը չի հաղթահարվում՝ ո՛չ մարդկանց գլխում, ո՛չ սառնարաններում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am