Ինչո՞վ է կերակրում ՀՀ հպարտ քաղաքացուն

«168 ժամ» թերթը գրում է.

«Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։ 100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է եւ տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։ Այս հարցն է, որն այդպես էլ պատասխան չի ստանում։ Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։ Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաեւ, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։ Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։

Իշխանափոխության մեկ տարում Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթե կանգնել է տնտեսության իրական հատվածի աճը, փոխարենը` գնալով տնտեսական աճն ավելի ու ավելի է նստում խաղային բիզնեսի վրա։ Թե չէ ստացվում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցե թե այդ ընկերության գործունեության կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպես ասում է վարչապետը։ Վերջին մեկ տարում կառավարությունն իրենից կախված ամեն ինչ է արել է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն։

Այնպես որ, պատճառը ոչ թե «Լիդանի» ներդրումներն են, այլ կառավարության գործողությունները։ Ներդրողին անկյուն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մեկ տարում կառավարությունը, որպեսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարեւոր չէ` դա կլինի դրսի, թե ներսի ներդրող։ Արդյունքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից եւ ոչ մեկը վարչապետը չէր նվիրել ներդրումային բումին։ Իսկ տնտեսության թռիչքաձեւ աճը կամ տնտեսական հեղափոխությունն ո՞ւր էր թոփ 100-ում։ Ոչ մի տրամաբանության չի ենթարկվում այն, որ երկրի վարչապետը դժվարությամբ է կարողանում հիշել նույնիսկ մեկ գործարան, որը բացվել է վերջին մեկ տարում։ Այսքանից հետո պատահական չէ, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am