Ազդակներ պետք է տա Հայաստանը. Նեյլ Մաքֆարլեյնը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։

Հիշեցնենք, որ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանը յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում է, որ ՀՀ նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին։
Նա տեղեկացրել էր, որ սկսվել է նոր ձևաչափով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Ն. Փաշինյանը նշել էր նաև, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին։ Ավելի վաղ նա նաև հայտարարել էր, թե ինքն ԱՄՆ-ին ամենաակտիվ քննադատած ՀՀ ղեկավարն է։

Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ցանկացած երկկողմ հարաբերություն կառուցվում է երկու կողմերի կամ կողմերի ակնկալիքների, քաղաքական նպատակների, անհրաժեշտությունների հիման վրա:

Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում։

Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձևավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։

«Արևմուտքը սովորաբար աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, արևմտյան արժեհամակարգի ներդրման գործընթացին, երբ այդ ծրագրերը լինում են պատրաստ վիճակում, երբ կա նաև հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։

ՀՀ նոր կարգավիճակը պետք է հաստատվի և ամրապնդվի ներքին փոփոխություններով։ Եվրամիությունից ևս կային նման ակնկալիքներ, հիմա այդ թևում որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, Եվրամիությունը, ըստ ներկայացված ծրագրերի, պետք է վերանայի այն աջակցությունը, որը տրամադրել է Հայաստանին։ Նույնը պետք է տեղի ունենա նաև Նահանգների դեպքում, սա երկկողմ աշխատանք է։ Բայց պետք է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը Հայաստանի ամենալուրջ ֆինանսական գործընկերներն են եղել վերջին տասնամյակների ընթացքում, բայց Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական միություններ է կազմել Ռուսաստանի հետ։

Ուստի սպասելիքները պետք է լինեն հավասարակշռված և քաղաքական հավակնություններին համապատասխան։ Եթե սկսվել է ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, դա լավ է, քանի որ հարաբերություններում ցանկացած նոր մակարդակ, աջակցության ծավալների փոփոխություն պետք է քաղաքական հիմնավորում և փաթեթավորում ստանա, այլապես կլինի աննպատակահարմար մյուս կողմի համար, հատկապես, երբ այդ կողմն աջակցություն տրամադրել է մշտապես։

Այդ հարցում որոշիչ է նաև հայտարարված բարեփոխումների իրականացման ակտիվությունը, այսինքն՝ ազդակներ պետք է տա հենց Հայաստանը՝ բարեփոխումների պատրաստակամության, իրականացման և քաղաքական հավակնությունների տեսքով։

Այս հարաբերությունների հարցում դերակատարություն ունի նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը առճակատման մեջ են, և լինում են նաև քայլեր, որոնք այդքան էլ հաճելի չեն կողմերից մեկի համար, ինչպիսին Հայաստանի հումանիտար առաքելությունն է Սիրիայում, որին Միացյալ Նահանգներն անդրադարձավ, այսինքն՝ այս հարաբերություններում կան նաև դժվարություններ, որոնք հաշվի առնելով է պետք կառուցել այդ հարաբերությունները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am