Սոցապում 100 հազար դրամով 50 մլն դրամանոց գործարք են կեղծում

168 ժամը գրում է.Սոցիալական ոլորտը հսկող հեղափոխական պաշտոնյաներն իրենց ոլորտում դեռևս չեն տիրապետում իրավիճակին, ինչից հմտորեն օգտվում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Թվայնացված կենսաթոշակային համակարգի գործարկումը բիզնես հետաքրքրություն է դարձել ոմանց համար:

50 մլն դրամանոց բյուջեով էլեկտրոնային կենսաթոշակի բազայի ծրագրային ապահովումը հեղափոխական ղեկավարները 2018 թվականին որոշել են խլել արխիվները թվայնացնող ընկերության ձեռքից և տալ մեկ այլ ընկերության: Իսկ նպատակն իրագործվել է գնումների գործընթացում մանիպուլյատիվ մեխանիզմների միջոցով:

Տարեսկզբից մի նոր սպասարկող ընկերության դաշտ բերելը խնդիրներ է հարուցել Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) համար: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ պետգնումներում կասկածելի ձևերով շահած ընկերությունը, որն իր կենսագրության մեջ համակարգիչ սարքելուց այն կողմ երբեք չի անցել, ի վիճակի չի եղել տանել ստանձնած բեռը: Ծրագրի ապահովման ձախողումը նկատվել է առաջին իսկ ամսվա ընթացքում: Ավելին, պետգնումներով շահած այս ընկերությունը, որոշ տեղեկութունների համաձայն, ունեցել է նաև կադրային կրիզիս, բայց մինչև բացահայտ կազուսի առաջ կանգնելը՝ իր թույլ կողմերը մրցույթում խնամքով թաքցրել է:

Նշենք, որ բազաների անփույթ ու ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը մինիմում միլիոնների շեղումով բյուջեի փոշիացման կարող է բերել և փողերի լվացման դաշտ ստեղծել՝ նպաստառուների ու թոշակառուների հաշվին: Այլ կերպ ասած՝ տեղեկատվական շտեմարանների բազան կարգավորում է ողջ ոլորտի աշխատանքները և համարվում է սոցիալական ոլորտի գործարկման սիրտը, և եթե այն կանգ առնի, կնշանակի՝ կանգնել է ողջ համակարգի գործառույթը: Ուստի պետությանը կրախի առաջ չկանգնեցնելու համար, միջամտություններից հետո ձախողած ընկերությանն օգնության է հասնել բազաները նախկինում սպասարկած IT մասնագետների թիմը:

Հաջորդ քայլափոխին Գործադիրը՝ ստեղծված իրավիճակը չլրջացնելու համար, ստիպված որոշում է ընդունել՝ էլեկտրոնային կենսաթոշակի բազայի սպասարկումը վերադարձնել նորից նախկինում սպասարկած IT անձնակազմին, մանավանդ, որ նրանց ձեռքից խլվել էր՝ արհամարհելով նաև օրենքով նախատեսվող նրանց հեղինակային իրավունքի գործոնը: Եվ զավեշտային այն է, որ իրականում նույն մրցույթին մասնակցած այս երկու ընկերությունների առաջարկած գների միջև եղել է ընդամենը 100-200 հազար դրամի տարբերություն, բայց, չգիտես ինչու, Սոցիալական ապահովության ծառայության այդ ժամանակվա պետ Արման Բոշյանն ինչ-որ հանգամանքից ելնելով՝ նախապատվությունը տվել է փորձառության ու կադրային ռեզերվի պակաս ունեցող ընկերությանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իր վերցրած բեռի տակից:

Թե ո՞րն է եղել այս ընկերությանը պետության դիրքից «պադդերժկա անելու պայմանը» և, առհասարակ, ինչո՞ւ է հեղափոխական չինովնիկն այդքան հեշտությամբ պետական նշանակության կարևորագույն ինֆորմացիան հասանելի դարձրել ամեն մեկին, երբ գոյություն ունի ազգային անվտանգության խնդիր, կպարզենք առաջիկա օրերին:

դիտվել է 558 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Թուրքիան հենց այդ պահին հարձակվելու է, Նիկոլն արդեն տվել է համաձայնությունը». Արա Վարդանյան (video) Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Զատուլինի հայտարարությունից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ինչպե՞ս կանխել Փաշինյանի խայտառակ թատրոնը․ ի՞նչ է սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Փաստի առաջ ենք․ Փաշինյանի աշխատակազմից էլ չեն պատասխանում․ բնակիչների բողոքը (video) Կաշմառների մեջ ենք. բնակիչներն ահազանգում են (video) Երևան-Ապարան ավտոճանապարհին մեքենաներն արգելափակված են․ ի՞նչ իրավիճակ է այս պահին (video) Օդից կախված ենք, ձմեռը հազիվ են մարդիկ անցկացնում. բնակիչների բողոքի ակցիան (video) Փաստացի գազ չկա․․․ լա՛վ, մենք էլ ու՞մ դիմենք․․․ «Կոմիտաս Պարկ»-ի բնակիչների բողոքը (video) Հայաստանը՝ թնդանոթի միս․․․ ի՞նչ է բանակցում Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video) «Երևան Սիթի»-ի հրդեհի ժամանակ փրկարար ծառայության պետի խայտառակ պահվածքը․այդպիսի բան չի՛ կարելի անել (video) Գագիկ Ծառուկյանի կարևորագույն առաջարկը․ Միքայել Մելքումյանը մանրամասնում է (video) Վաղը, եթե ՀՀ ԶՈՒ-ն զորավարժություն անի, ովքե՞ր են լինելու հավանական հակառակորդները․ Արտակ Զաքարյան (video) «Փաշինյանի կոշիկի տակ ճմռթվածնե՛ր, ձեզ հետ ո՞նց խոսենք»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել «Հրապարակ»․ Մարտունու համայնքապետի տեղակալը՝ դատական սկանդալների կիզակետում Ահազանգ․ կեղտաջրերը լցվում են շենքերի բակեր, սեփական տներ, անգամ ննջասենյակներ և հյուրասենյակներ ՇՏԱՊ․ Նիկոլի կառավարությունից ասել են`չեն ուզում Վենսը Վեհափառին հանդիպի․ Հարութ Սասունյան (video) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Փաշինյանի բերած աղետալի խաղաղությունը մենք արդեն տեսել ենք․ հիմա մի անելիք ունենք․ Նարինե Դիլբարյան (video) Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում Այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է Կարգալույծները, կրթությունը կիսատ թողած մարդիկ են այսուհետ բանակում հոգևոր ծառայություն իրականացնելու. Տեր Պսակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am