Երևանում բախվել են Kia-ն ու ՃՈ ավտոմեքենան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Kia մակնիշի 34 VF 625 համարանիշի և Toyota մակնիշի 719 II 01 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանները Kia-ի վարորդի հետ «գյալաջի էին անում», տեղի ունեցավ վրաերթ. տաքսու վարորդը վրաերթի ենթարկեց հետիոտնին, ում տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
