Չելյաբինսկում օդանավ է կործանվել
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Յակ-52 սպորտային օդանավի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԻՆ Ուրալի մարզային կենտրոնի ներկայացուցիչը: Նրա խոսքով, զոհվել են ինքնաթիռի օդաչուն եւ ուղեւորը: Օդանավն ընկել է Կալաչեւո օդանավակայանից 8 կմ հեռավորությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
