Արմավիրի մարզում նոր բունտ է հասունանում

Արդեն 1 ժամից ավելի է, Արմավիրի մարզպետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունենում Արմավիրի մարզի, մասնավորապես, Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տրանսպորտային միջոցների վարորդների հետ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներն իրենց կարծիքն են հայտնում, որ վերջերս, ինչ սկսել են գազով մեքենաները լիցքավորել կիլոգրամով, իրենք «տակ են տալիս»։ Մարզպետ Հ. Մաթևոսյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Մենք չենք հասկանում՝ ո՞մ մտքով անցավ ճնշումով լիցքավորելը փոխել կիլոյով։ Կիլոյով լցնում ենք, տակ ենք տալիս։ Մի բան էլ մեր երեխեքի բերանից կտրում ենք, որպեսզի օրվա վարձը վճարենք։ Խնդրում ենք՝ կառավարությանը տեղեկացրեք, որ էդ կիլոյով լցնելը չի արդարացնում։

Ճիշտը նախկինի նման ճնշումով լցնելն է։ եթե այդ հարցը մի քանի օրերի ընթացքում չլուծվի, բոլորս դառնալու ենք գործազուրկ»։ Մարզպետն առաջարկեց բողոքի ակցիայի մասնակիցներից կազմել 4-5 հոգանոց խումբ ու հարցը առարկայական քննարկեն, ինչից հետո ինքն այն կներկայացնի կառավարությանը, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը։ Մարզպետը խոստացավ նաև, որ ինքը նույնպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի օրինակով կայցելի Արմավիրում գործող ավտոկայան և տեղում կծանոթանա իրավիճակին։ Իսկ իրավիճակը նրան ներկայացրեցին վարորդները՝ ասելով, որ ավտոկայանում տիրում է հակասանիտարական վիճակ. «Անգամ ջուր չկա, որ մարդիկ իրենց բնական կարիքները հոգան»։ Մարզպետն իր խոսքում հայտնեց, որ ինքը տեղյակ է, սակայն կարիք չի գտնում, որ այցելի այնտեղ, բայց հետամուտ կլինի, որպեսզի բոլոր բարձրաձայնված խնդիրները լուծվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել էին նաև, որպեսզի մարզպետն այցելի ավտոկայան, սակայն նա գերադասել էր կաբինետային հանդիպումը, ինչը շատ վարորդների սրտով չէր։

Որոշ վարորդներն էլ ասում էին, թե նման հանդիպումների «կնքահայրը» հանրապետականներն են եղել, ու հիմա ստացվում է, որ Արմավիրի մարզպետը գերադասում է նման ֆորմատի հանդիպումները։ Իսկ մի քանիսն էլ հակադարձում էին՝ ասելով, որ որտեղ ուզում է մարզպետը, թող հանդիպի, կարևորը՝ խնդիրը լուծվի։ Մարզպետի առաջարկով մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկում է, թե ինչ առաջարկություններ ներկայացնեն մարզպետին, որպեսզի վերջինն էլ այն ներկայացնի կառավարությանը։

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am