Պանամայի օֆշորային գոտում փող լվանալու համար օգտագործել են ԿԽՄԿ-ի անունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեում վրդովված են առանց իրենց իմացության Mossak Fonseca ընկերության փաստաթղթերում իրենց անունն օգտագործելու պատճառով, ընկերությունն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցման գործում: Այդ մասին շվեյցարական Le Matin Dimanche թերթին հայտնել է ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ «Միջազգային կարմր խաչ» անվանումը շրջանառվում է «Պանամայի փաստաթղթերում», որտեղ կազմակերպությունն իբրև թե գործարարական փաստաթղթերում ներկայացվում է որպես շահառու: Mossak Fonseca-ն 500 այցելուների տրամադրության տակ է դրել երկու ֆոնդ, որոնք կարելի է անանուն օգտագործել օֆշորային ընկերությունների բաժնետոմսերը տեղադրելու համար: Որպես շահառու ներկայացվել է ԿԽՄԿ-ն:
