Հաղթանակը միավորեց

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ մեր ժողովուրդը մայիսյան տոներն էր նշում, ոմանք՝ Երեւանում, ոմանք՝ Ստեփանակերտում ու Շուշիում եւ անգամ՝ Լոս Անջելեսում։ Տոնը միավորել էր բոլորին՝ միասնական զգացումներ ու գրգիռներ փոխանցել։ Իսկ Շուշիի ազատագրման տոնական միջոցառումն ընդհանրապես, կարելի է ասել, ազգային միասնության ցուցադրություն էր, քանզի նույն դահլիճում հավաքվել էին նախկիններն ու նորերը, կուսակցականներն ու անկուսակցականները։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողքին կանգնած էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս սրբազանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն շարքում նկատեցինք Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանին եւ նրա կողքին կանգնած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողքին կանգնած էր նախկին փոխվարչապետ, այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արմեն Գեւորգյանը։ Հետեւի շարքում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ որդու հետ, եւ գործարար, նույնպես մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանը։

Այստեղ էին Արցախի ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, ՊԲ նախկին եւ ներկա հրամանատարները, նաեւ՝ Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Մարգարյանը, Վազգեն Մանուկյանը, պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, բժիշկ Արտավազդ Սահակյանը եւ ուրիշներ։


Մի բան պարզ է՝ հայրենիքի ու հաղթանակի գաղափարները միավորում են մարդկանց, մոռացնում տարաձայնություններն ու հակասությունները։ Իզուր չէ, որ վտանգի պահին ազգը դառնում է մեկ բռունցք եւ պաշտպանում իր հողն ու ապրելու իրավունքը։ Դա մեկ անգամ չէ, որ հայ ժողովուրդն ապացուցել է։ Համոզված եմ՝ առաջիկայում էլ է այդպես լինելու։ Երբ մենք միասնական ենք, մեզ կոտրել հնարավոր չէ»։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am