Երբ Փաշինյանը ֆետիշացնում է իր անձը կամ առաքինությունները, ինքնին կասկածի տակ է դնում ...

«Ժամանակը» գում է.  «Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձել է սուպերվարչապետական համակարգի շուրջ ծավալվող քննարկումներին՝ հանդես գալով այնպիսի պարզաբանումներով, որոնք աղերս անգամ չունեն տարրական քաղաքականության հետ։ Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջ եռանդով հակադրվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին՝ հետևողականորեն սրբագրելով վերջինիս ասածները, փաստորեն՝ կասկածի տակ դնելով հեղափոխության օրակարգը։

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ․ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իր այս հայտարարությամբ վարչապետը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանում ժողովրդավարության գոյությունը, որովհետև սուպերվարչապետությունը, այսպես կոչված, ինստիտուցիոնալիզացված է կառավարության նոր կառուցվածքով, որը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունվել է խորհրդարանի կողմից։ Սուպերվարչապետության դասական օրինակ է, երբ խորհրդարանական երկրում կան կառույցներ, որոնք հաշվետու են բացառապես վարչապետին ու առհասարակ դուրս են ԱԺ վերահսկողությունից։ Այսօր հենց այսպիսի կարգավիճակով են օժտված ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանից պարզ դարձավ, որ երկրի ժողովրդավարության անշրջելիության գրավական համարվում են ոչ թե ինստիտուտները, այլ՝ հենց վարչապետի կերպարը, այլ խոսքով՝ «բարի թագավորի» միֆը։

Նիկոլ Փաշինյանը նշել է իր մի շարք առաքինություններ, փաստորեն՝ իր դրական կերպարով ծածկելով ինստիտուցիոնալ ժողովրդավարության բացակայությունը։ Եթե անցած տարվա իրադարձությունների իմաստն այն էր, որ «չար թագավորը» փոխարինվի «բարի թագավորով», ապա ցավով արձանագրում ենք, որ տեղի ունեցածը հեղափոխություն չէ, կամ էլ՝ հեղափոխության օրակարգը չեղարկվում է, ինչի ապացույցներից մեկը թերևս Փաշինյանի այսօրվա ասուլիսն է։ Երբ Փաշինյանը ֆետիշացնում է իր անձը կամ առաքինությունները, ինքնին կասկածի տակ է դնում ժողովրդավարական հասարակության գոյությունը։ «Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Ոմանք ասում են՝ դա շոու է: Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ ասուլիս էլ չանել, չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչության կարգավիճակին, ապա այստեղ էլ կան փաստեր ու փաստարկներ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու համար հարցադրում անեմ՝ երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության։ Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, իրանց գործունեությունն ընդամենը մեզանից ցիտատներ անելն է։ Շատ լավ է, թող մեր ասածներն ուշադիր գրառեն, որովհետև հետագա քաղաքական կարիերայում իրենց պետք կգա»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 609 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am