Ի՞նչ ֆոնի պայմաններում է ԱԱԾ-ն հայտնում լրտեսության դեպքի բացահայտման մասին

«Ժամանակը» գրում է.«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տարածել է հայտարարություն այն մասին, որ բացահայտել է Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք: Ըստ այդ հաղորդագրության՝ Հայաստանի հանրապետության մի քաղաքացի Թուրքիա է փոխանցել Հայաստանի զորամասերի և այլ ռազմական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ: ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրան ադրբեջանական ծառայությունները հավաքագրել են Թուրքիայում Հայաստանի ԱԱԾ աշխատակցի կարգավիճակի խայծով: Միաժամանակ ԱԱԾ հաղորդագրությունից պարզ է, որ կառույցը տևական ժամանակ հետևել է Հայաստանի քաղաքացուն, և նա փոխանցել է տվյալներ, որոնք արդեն անցել են ԱԱԾ համապատասխան մշակում, կամ այլ կերպ ասած՝ փոխանցվել են կեղծ տվյալներ: Այլ մանրամասներ ԱԱԾ հաղորդագրությունը չի ներկայացնում, ինչը թերևս լիովին հասկանալի է:

Առավել ևս, որ այդօրինակ դեպքերում հաճախ նույնիսկ բացահայտման մասին հայտարարություններն են բացակայում: Սակայն այդ տեսանկյունից հատկանշական է, որ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսական գործունեության բացահայտման մասին: Դա առնվազն նշանակում է, որ հայտնաբերված լրտեսությունն այսպես ասած ի հակառակ օգտագործելու հատուկ ծառայություններում կիրառվող մարտավարությունը կամ կիրառելի չի եղել, կամ կիրառվել է և սպառել իրեն, ինչից հետո էլ ԱԱԾ-ն որոշել է հայտարարել լրտեսության բացահայտման մասին:

Անկասկած, իրավական հարթությունից բացի, այդօրինակ գործերը աներկբա ուղեկցվում են քաղաքական հանգամանքներով: Եվ այստեղ շատ հետաքրքիր է դիտարկել, թե ներքին ու արտաքին քաղաքական ինչ ֆոնի պայմաններում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում՝ Թուրքիան օգտագործելով Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ իրականացվող լրտեսական գործունեություն բացահայտելու մասին:

Նախ, դա տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ սահմաններում Ադրբեջանի որոշակի աշխուժության ֆոնին, երբ հայկական կողմն արձանագրում է կրակոցների քանակի աճ և դրանց հետևանքով կա երկու վիրավոր՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակով: Թեև հայկական կողմը դեռևս ձեռնպահ է մնում կոշտ հակադարձումից, սակայն Ադրբեջանի այս պահվածքի ֆոնին լրտեսական գործունեության մասին տեղեկատվությունը անկասկած հետաքրքիր է:

Միաժամանակ, այդ մասին տեղեկատվությունը տարածվում է այն ժամանակ, երբ Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջորջ Քենթը և Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը, իսկ Քենթը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ: Արդյո՞ք լրտեսական գործունեության բացահայտման հարցում հայկական կողմը ստացել է ամերիկյան որևէ թեկուզ տեխնիկական աջակցություն:

Դրան զուգահեռ, Քենթը Հայաստանում արել է կարևոր հայտարարություն, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները համաձայնության մեջ են տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքի հարցում, նշելով, որ ԱՄՆ-ն բացառում է արցախյան խնդրի ռազմական լուծման որևէ ճանապարհ: Միաժամանակ, արտաքին տիրույթն ուշագրավ է ընդհանրապես այն առումով, որ Հայաստանն ադրբեջանական լրտեսության մասին հայտարարում է ռուս-ամերիկյան բավականին բարձր մակարդակի քննարկումների ընթացիկ ռաունդի ֆոնին, որը տեղի է ունենում արտգործնախարարների մակարդակով՝ Ֆինլանդիայում և հաջորդել է նախագահների մակարդակով հեռախոսային խոսակցությանը:

Միաժամանակ, ֆոնային դիտարժան հանգամանք է և այն զեկույցը, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում որոշ ռեսուրսների գործունեության և դրանց հակաիշխանական և ռուսական հետքի մասին հրապարակել էր ամերիկյան հեղինակավոր Անտլանտյան խորհուրդ փորձագիտական կենտրոնը, ընդ որում ԱՄՆ փոխպետքարտուղարի Հայաստան այցին ընդառաջ: Դրանով սահուն անցում կատարենք ներքին ֆոնին: Այստեղ ԱԱԾ հաղորդագրությունը զուգահեռվեց երկու տեղեկության, որ եկան Արցախից: Մեկը ԱՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ուղերձն էր Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանին Հաղթանակի տոնի առիթով և հանուն ազգային միասնության ազատ արձակելու բարեխոսությամբ, մյուսը ՀՅԴ կազմակերպած համաժողովի, որը վերաբերում է Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական գործակցության հարցերին և հնարավոր իրավական մեխանիզմներին:

Բանն այն է, որ, դատելով ՀՅԴ կազմակերպած համաժողովի մասնակիցների գերակշռող կազմից՝ եզակի բացառություններով, խոսքը այլ հավաքի մասին չէր, քան նախկին իշխող համակարգի և դրան մերձ տեղեկատվա-փորձագիտական շրջանակների հավաքի, տողատակում նոր իշխանության և հեղափոխության նկատմամբ անվստահության ավանդական օրակարգով: Գուցե միևնույն գետի այդ երկու վտակ-տեղեկատվությունների ֆոնին էլ հետաքրքիր է ԱԱԾ տարածած հաղորդագրությունը լրտեսական գործունեության բացահայտման մասին, այդ թվում՝ հաշվի առնելով նաև մի բնորոշում, որ հանրային ամենատարբեր շրջանակներ տալիս են նախկին իշխող համակարգի մի շարք շրջանակների գործունեությանը, դրա բնույթն ասոցացնելով ոչ թե հանրային և պետական, այլ ադրբեջանական շահի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 575 անգամ
Լրահոս
Նեթանյահու․ Իսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում Ռեալի բժիշկները սխա՞լ ծունկն են հետազոտել. Մբապեն արձագանքել է տարածված լուրերին Ash-Sharq. Իրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների Պատկերացրեք, թե իրենց համար ինչ երջանկություն է ներկայիս իշխանության մնալը Հայաստանում․․․ Արտակարգ․ ավտոբուսում հրդեհ է բռնկվել Ոչ թե Փաշինյանին, այլ՝ ԵԽ պատգամավորներին. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը երեկ խայտառակ վիճակի մեջ է եղել․ ի՞նչ սպասել Պուտինից․ Վիգեն Հակոբյան (video) «Ford Transit»-ը կամրջից ընկել և հայտնվել է դրա տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինի Սպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը և պատասխան առաջարկ է ներկայացրել Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույք Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Ձախողումը հասել է մինչև գոմ․ Փաշինյանի «կաթնային մաֆիան» (video) Լույս չի լինի․ հասցեներ Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր «Սփյուռքի հետ հարաբերությունները թունավորված էին, ես պետք է դա անեի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ դեսպան Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր Ինչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJ Իրանում ծաղրել են Թրամփի խոսքերը Սահմանների բարձր տեխնոլոգիական պաշտպանություն՝ Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am