Եկել է իշխանության, ուզում է այբուբենը փոխել.Սերգեյ Շաքարյանց

Հարցազրույց քաղաքագետ,վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի հետ:/Մաս 2-րդ/

-Հետո հրապարակ նետվեցին այնպիսի լուրեր,որ Շուշիի ազատագրման հետ կապված տեղյակ չի եղել,կամ չի ցանկացել Լևոն Տեր-Պետրոսյանը ,անընդհատ քննարկվել է Քելբաջարի վերադարձնելու հարցը…

-Որ նա չի ցանկացել,դա փաստ է այն պատճառով,որ 1992 թվականի մայիսի 9-ին գնում էր Իրան ՝կնքելու ևս մի համաձայնագիր ոմն Յահուբ Մահմեդովի հետ:Շատ լավ եմ հիշում,նույնիսկ բախտ է վիճակվել ներկա լինել այդ իրադարձություններին.ես նստած եմ եղել,Իրանից պատվիրակություն է եկել ՝շատ հայտնի մարդ թատերացված տարբերակով ու ասել՝պարոն Աշոտ Մանուչարյանին՝վայ ,այդ ի՞նչ է արվել ,Շուշին եք վերցրե՞ լ,բա մեր նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի խաղաղ նախաձեռնությունը տապալվում է:Բայց իրականում ես եմ իմ աչքով տեսել ,նույն իրանցիք աչքերով ժպտում էին՝մռյալ դեմքի արտահայտություն էին ընդունել,բայց աչքերով ժպտում էին,նրանք էլ էին հասկանում,որ իրենց էլ է ձեռնտու ,որ լինի նոր իրավիճակ տարածաշրջանում:Մենք ուղղակի գորմարում ենք մեր գեներալիտետի արտահայտած կարծիքները ,նրանք էլ չեն ժխտում,որ փաստացի շատ ու շատ դեպքերում գործել են առանց բարձրագույն իշխանության՝ հարցին միջամտելու:Եթե 1994 թվականի համաձայնագիրը լիներ ուրիշ բովանդակության…

-Առաջ չէր գա պատերազմ և խաղաղություն թեզը…

-Իհարկե :

-Կամ հայաստանցի և արցախցի հասկացությունը ,որը մինչև հիմա չենք կարողանում վերացնել:

-Դա արդեն մի քիչ ուշ ժամանակի հորինվածք էր,ճիշտ կլինի կապել նաև 1996 թվականի նախագահական ընտրությունների հետ,երբ չգիտես ինչու խաղաղ Երևանում զորքեր են մտցրել ..

-Դրա մասին հիմա չի խոսվում,հիմա միայն 2008-ի մասին է խոսվում:

-Իհարկե չի խոսվում,չխոսելը քաղաքական պատվեր է ,ոմանք կսկսեն արդարանալ,թե Սահմանադրությունը նախատեսել է չէ,որ ոչ մի պատասխանատվության չենթարկվի,անձեռնմխելի էր:Բայց եթե դուք երկրորդին անձեռմխելիությունով հանդերձ պատասխանատվության եք կանչում, այդ դեպքում առաջինին էլ կանչեք:

-Ստիպված կլինե՞ն կանչել :Դուք ասացիք,որ հենց սկզբից Մարտի 1-ի մեղավորների ցանկը սխալ է՝որտե՞ղ է Սերժ Սարգսյանը ,Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները:Հանարային այդպիսի պահանջ առաջանալո՞ւ է:

-Եթե ասում եք,որ այդ մարդը սահմանադրական կարգ է խախտել,բռնի ուժով տիրացել է իշխանությանը և տվել է ուրիշին ,անիմաստ խոսակցություն է:Արդյունքում ով է եկել իշխանության,ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չեն հարցաքննում,ընտրությունների ընթացքից ով է լավատեղյակը եղել,միթե ոչ ընտրական շտաբերի պետերը:Ընտրական շտաբ կար Սերժ Սարգսյանի, ՙԼևոն Տեր-Պետրոսյանի մոտ ,այդ մարդկանցից որևէ մեկը հարցաքննվե՞լ է: Ես չեմ լսել:Դուք կարդացե՞լ եք,որ այդ մարդկանց կանչել են:Վերջապես այն ժամանակվա ԿԸՀ նախագահը ինչու չի հարցաքննվո՞ւմ:

-Այդ օրը գալու է,այս իշխանության վարկանիշը երբ իջնի,իրենք պատասխան են տալու այս հարցերի համար:

- 2012 թվականից առաջին անգամ որպես պատգամավոր ասպարեզ դուրս եկած պարոն Փաշինյանը միթե՞ Տեր-Պետրոսյանի ցուցակով չի եկել: Ինչու եք մոռանում այդ փաստը,սերտ հարաբերությունները,դրա համար այսօր ոչ ոք չի հետաքրքրվում,թե Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցները ինչ են արել 2008 թվականի փետրվարի վերջին օրերին և մարտի 1-ին:Գաղտնալսումներով ,թե ինչով այն ժամանակվանից ամեն ինչ պարզ է,Ալիկ Արզումանյանի և Տեր-Պետրոսյանի խոսակցությունից ամեն ինչ պարզ է :

-Ձայնագրություններ էլ կան,որտեղ ոմանք բղավում են՝կրակեք ղզիկ ոստիկանների վրա:

-Ինչու ոչ ոք չի զբաղվում այդ գործերով,առաջ է քաշվում միայն Լևոն Տեր-Պետրոսյանի այն գիծը,որ կոնկրետ Քոչարյանը հրաման է արձակել զորքերին կրակելու:

-Խաղաղության,թե պատերազմ թեզի և այսօրվա գաղափարախոսության մեջ կապ կա՞:

-Երևի կա, այն բանը ,որ 1996 թվականից էր գալիս ,ոչ թե 1997-ից:

-Գուցե 1994-ից:

-Կա՞ մի մարմին ՀՀ-ում,որը իրավասու է հետաքնություն սկսել ,նույնիսկ այն հարցով,ոնց եղավ,որ ազգաբնակչության մծամասնությունը ասում էր՝ոչ ենք քվերակելու Լևոնի սահմանադրությանը,բայց արդյունքում 1995 թվականի հանրաքվեում մեծամասնության ձայները ստացավ:Գուցե ինչ -որ մարմին պետք է ստեղծել՝հետաքննելու, հասկանալու համար,թե ոնց մերժած Սահմանադրությունը անցավ:

-Շատերն ասում են,որ 1994 –ի պայմանագիրը դավաճանական է ,և գուցե 10 տարի առաջ անդրադառնային դրան,1996 -ի ընտրություններից հետո սահմանադրական կարգի խախտմանը,այսօր չլիներ այս իրավիճակը:

-Եթե 1996 թվականին ՍԴ-ն ավելի անկողմնակալ լիներ իր որոշման ,վճռի կայացման մեջ ,և հաշվի առնեին Վազգեն Մանուկյանի պնդումները,որ 2-րդ փուլը անպայման պետք է տեղի ունենար,և մենք պայքարել ենք 2-րդ փուլի համար,այդպես չէր լինի: Նույն Վազգեն Մանուկյանը,երբ 2008-ի իրադարձությունների ժամանակ խոսել էր ,ասաց՝Լևոն Տեր-Պետրոսյանը չի հաղթել այն ընտրություններում:

-Հիշո՞ւմ եք Վանո Սիրադեղյանն էլ ինչ ասաց:

-Շատ լավ եմ հիշում:

-Ինչ եք կարծում Մարտի 1-ի ողջ գործը իսկապե՞ս հանրային պահանջ է ,թե ՞ այսօրվա իշխանությունը,օգտվելով իր վարկանիշից,ինքն է ընթացք տալիս գործին:

-2008-ի մթնոլորտը շատ լավ եմ հիշում,երբ որ տեսան,որ Լևոն Տեր-Պետրոսյանը …մայրս կար այն ժամանակ,ասաց՝չէէէէ,ցանկացած մեկին ձայն կտամ,բայց ոչ նրան:Դա եղել է շատ-շատերի տրամադրվածությունը:

-Այնպես չէր,որ ձայն չստացավ:

-Ստանալը ստացել է,բայց չի հաղթել: Իմ կարծիքով՝սկսել եք,լավ է,սկսեք առաջին նախագահից:

-Այսօրվա իշխանությունը ունի վարկանիշ և որտեղից ուզում սկսում է:

-Այդպես չի կարելի,ես դարձել եմ նախագահ կամ վարչապետ ու այսուհետ այբուբենը սկսվում է ոչ թե այբ-ից,այլ բեն-ից,վաղն էլ կարող է մեկը գա ,ասի՝շուռ ենք տալիս այբուբենը,վերջին տառից ենք սկսում: Անեկդոտ կար՝մի էշ գալիս է Մեսրոպ Մաշտոցի մոտ,ասում է՝թող այբուբենը է-ից սկսվի,խի՞,ասում է փող եմ տալիս,արա այդ գործը ,Մաշտոցն ասում է՝,ո՞նց կլինի,նա էլ թե,դու գիտես,մեկ է ինձ ավանակ են ասում:Մենք նույն վիճակում ենք,ինչ ուզում ես ասա,չէ իմը պետք է անցնի:

-Արցախի 2 նախագահները դիմեցին գլխավոր դատախազին, երկրոդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար,դատախազն ասաց,որ դա իր իրավասության տակ չէ, թեպետ օրենք իր մեջ ներառում է ,որ քանի դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, գործը դատարանի վարույթում չէ, նշանակում է, որ դատարանը չի կարող այս պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Իսկ քանի որ գործը դեռ դատարանի վարույթում չէ, հետեւաբար այն գտնվում է նախաքննության մարմնի՝ դատախազի տիրույթում։ Կարելի է ասել՝դատախազը իրենից հեռացրեց հարցը:

-Անձնապես երաշխավորեցին :Դա քաղաքական պատվեր էր,կամ մենք ապացույց ենք ստացել,որ իրականում մեր դատախազությունը անկախ չէ,ի վիճակի չէ անցկացնել իր պարտականությունները ըստ Սահմանադրության ,անկախ նրանից,թե ով է այդ մարդը ,այդ մարդու օրինականության պահապան դատախազությունը չարեց դա: Ապացուցեց,որ կամակատար է:

-Դատախազը ինքնուրույն կարող է որոշե՞լ :

-Նա ապացուցում է,որ մեզ մոտ դատախազությունը ավելորդ մարմին է:

-Սարսափելի՞ է,որ մարդը ազատության մեջ գա դատարան:

-Չեմ կարող ասել ինչից,բայց նրանք վախեցած են:Թե դատախազը վախեցած է Քոչարյանի ազատության մեջ գտնվելուց,թե Փաշինյանի դժգոհությունից,թե այն շրջանակների դժգոհությունից,որոնք ձևավորել են այդ քաղաքական պատվերը,որ այնպայման նա պետք է կալանքի տակ մնա այնքան ,ինչքան նստել է Փաշինյանը,դժվար է ասել: Երբեք չեմ աշխատել դատախազությունում,որ իմանամ իրենց ներքին միջանցքային տրամադրությունները:

-Իսկ հարցի բարոյական կողմը՞:

-Բարոյականը դա բարոյազուկ քայլեր են,եթե դուք պետական հեղաշրջաման գործ չեք բացում առաջին նախագահի դեմ 1996-ի իրադարձություններով,ինչ խոսք կարող է լինել երկրորդ նախագահի մասին: Երկրորդ նախագահը իշխանության գլուխ չի մնացել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 4876 անգամ
Լրահոս
Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am