Տնտեսական հակահեղափոխություն

 

Տարեկան մամուլի ասուլիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր ձևաչափով` հրապարակելով 100 փաստ նոր Հայաստանի մասին: Առաջին փաստը բյուջեի մուտքերն են` ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21,8 տոկոսը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով: Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Երբ ասում ենք նախորդ ժամանակաշրջան, պետք է հաշվի առնել մայիսից մայիս ընկած ժամանակահատվածը: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են:
Միաժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի` կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել է 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ ՀՀ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ, իսկ միայն ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրամադրվել ևս 7 ներդրումային ծրագրի՝ շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով։ Անհասկանալաի է` այդ 4000 աշխատատեղը վերը նշված 51 հազարի մեջ մտում է, թե ոչ:
Ամեն դեպքում, այսքանով տնտեոսության աճի դինամիկան բյութագրոցղ ցուցանմիշներըն ավարտվում են` տնտեսության աճ չկա, ներդրումների աճ չկա, Համախառն ներքին արչդյունքը չի աճել, բյուջեի եկամտային մասն աճել է բացառապես ստվերի կրճատման հաշվին: Սա իր խոսում արձանագրել է ին քը` Նիկոլ Փաշինյանը. <<Տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլն տրված է շատ ավելի հաջող, քան կանխատեսվում էր, և մեր խնդիրը հետևյալն է. ես արդեն ասեցի, որ մենք այս տարի պետական բյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով գերակատարում ենք, և սա 129 մլն դոլար է: Ամեն անգամ, երբ Հայաստանը որևէ տեղից 129 մլն դոլարի վարկ էր ստանում, ասում էին՝ այս ինչ լավ բան է, Հայաստանին վստահում են, վարկ են տալիս: Մենք ստվերի կրճատման հաշվին 129 մլն դոլար ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները՝ 1 տարվա արդյունքներով: Բայց եթե հաշվի առնենք նաև այն վերադարձված գումարները՝ 120 մլրդ դրամ գերավճարի մասով և 15 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի մասով, եթե, օրինակ, նախկին գործելակերպը մենք դրսևորեինք, և այդ մարդկանց այդ գումարները չտայինք, հիմա մենք գերակատարում կունենայինք ոչ թե 62 մլրդ դրամ, այլ մոտավորապես 200 մլրդ դրամ: Բայց մենք նախընտրել ենք բիզնեսին մոտավորապես 350 մլն դոլար վերադարձնել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն: Հիմա մեր տնտեսական ռազմավարությունը ո՞րն է, որ մենք հիմա պետք է այս 62 մլրդ դրամի մեծ մասն այս տարի ուղղենք կապիտալ ծախսերի վրա՝ ճանապարհաշինություն, այլ կապիտալ ծախսեր, շինարարություն, համայնքային ծրագրեր, որպեսզի խթանենք տնտեսությունը, տնտեսական հեղափոխության երկրորդ փուլը>>,- հայտարարել է վարչապետը:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխություն է իրագործում` առանց տնտեսության աճի և ներդրումների` հենվելով միայն ավել տպագրված ՀԴՄ կտրոնների և ստվերի կրճատման վրա: Նախ ստվերի կրճատման փաստը ոչ մի կերպ չի հիմնավորվում ՀՆԱ/հարկեր հարեբարակացության ցուցանիշի բարելվամբ: Սա նշանակում է, որ կամ ստվերրի կրճատում տեղի չի ունեցել կամ էլ ՀՆԱ-ն է նվազել , սակայն այդ մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվում: Բացի այդ` ստվերի կրճատումը հավերժական պրոցես չէ, ինչ-որ պահից սկսած ստվերն այլևս կրճատվելու տեղ չի ունենա և հենց այդ պահից սկսած կմեկնարկի տնտեսական հակահեղափոխությունը:


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1560 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am