Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայում
Հայ երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, հակաադրբեջանական ակցիաներ են անցկացրել: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից: «Բազմամարդ ցույցեր Ֆրանսիայի քաղաքներում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հանուն խաղաղության»:
