Արայիկ Հարությունյանը դատապարտե՞լ է Նիկոլ Փաշինյանին

Իր մեկ տարվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խստաշունչ տոնով նախատում էր նախկին իշխանավորներին, հատկապես նրանց, ովքեր իրեն մեղադրում են «հողերը» հանձնելու մեջ։ Փաշինյանն ասում էր, որ երկիրը թալանածները բարոյական իրավունք չունեն իրեն մեղադրելու․«Էդ ո՞վ ա դրանց էդ իրավունքը տվել: Ո՞վ են դրանք ընդհանրապես: Էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրանք էլ պիտի Ղարաբաղի հարց որոշե՞ն: Նրանք չունեն բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում ա դոշներից կախած լինի, ինչ պագոնի տակ եղած լինեն: Բանակ թալանածը իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել»,- ասաց նա։

Հետաքրքիր է, իսկ ովքեր ունեն այդ իրավունքը, այս իշխանությո՞ւնը, որը Ղարաբաղը եւ այնտեղի իշխանություններին դիտարկում է ոչ անգամ օտարի, այլ թշնամու հայացքով, որին հրապարակավ կարելի է նախատել, մատ թափ տալ, սպառնալ, թե չխառնվես մեր գործերին, բայց դու ինքդ միջամտես ու հասնեն պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկությանը միայն այն բանի համար, որ հանդգնել են հակադրվել քո թիմակիցներին։Ով ունի այդ իրավունքը, այս կառավարությո՞ւնը, որտեղ շատերը կամ պատկերացում չունեն Արցախի հարցի հետ կապված, կամ ունեն ուրույն պատկերացումներ։ Օրինակ «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանի մասին են այս օրերին տեղին հիշել, 2015 թվականին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն էր, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հաղորդման ժամանակ խոսել է Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասին։ Հաղորդման ժամանակ նա, հանդես գալով որպես ՔՊ կուսակցության վարչության նախագահ, հայտարարում է, որ Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների մասով համաձայն է «Հելսինկյան ասոցիացիայի» կարծիքի հետ, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է այդ հարցով, եւ այո, գտնում է խնդիր կա, որը հստակեցումների կարիք կա։ Իսկ «Հելսինկյան ասոցացիան» բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում, դա օրինական չէ, նրանք որպես կամավոր են մեկնում։

Հիմա, երբ Արայիկ Հարությունյանը բարձր պետական պաշտոն է զբաղեցնում, կառավարության արդյոք շարունակում է նույնը պնդել։ Արդյոք նա նախատել է Նիկոլ Փաշինյանին,կամ դատապարտել կուսակցի այդ քայլը, որը, փաստորեն, Արայիկ Հարությունյանի տրամաբանությամբ որդուն անօրինական է ուղարկել Արցախ ծառայության, դեռ մի բան էլ տեղն ընկած տեղը հաղթաթուղթ է դարձնում այդ փաստը։

Ի դեպ, նոր իշխանության այս սուպերնախարարի մտքի փայլատակումները անգերազանցելի են։ Նախօրեին էլ լուր տարածվեց, որ նա հրապարակել է բոլոր դպրոցի տնօրեններին հրաժարական տալ, քանի որ իշխանություններն իրենց համախոհների բանակն են հավաքում եւ գտնում են, որ նախկիններին ծառայած տնօրենների էպոխան ավարտվել է։ Արայիկ Հարությունյանի խոսնակը հերքել այդ լուրը։ Բայց ծուխն առանց կրակ չի լինում և Հարությունյանն հավանաբար թքած ունի իր եւ կուսակիցներին ոչ վաղ անցյալում տված հավաստիացումների վրա, թե իրենց իշխանության ժամանակ ոչ դպրոցները, ոչ բուհերը չեն քաղաքականացվելու։ Ասելը մի բան է, անելը մեկ ուրիշ։

Անի Սահակյան

դիտվել է 6170 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am