Ստամբուլի կենտրունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ
Ստամբուլի կենտրոնական Մեջիդիեկա շրջանում հետիոտնային անցումի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ պայթուցիկը եղել է պայուսակի մեջ, որը թողել են անցումի մոտ: Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը և ուժեղացրել հսկողությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները պլանավորել են մի շարք ահաբեկչություններ կատարել Ադրբեջանում և Թուրքիայում:
