Նիկոլ Փաշինյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

 Մեկ տարվա ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգությա ծառայության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն արեց` նախքան հեղափոխությունը նախկին իշխանություններն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, և հիմա ծառայողական քննություն է իրականացվում: 

Ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, պատասախանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին` ե՞րբ եք պարզել, որ ոչնչացվել են, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, և ինչո՞ւ ԱԱԾ նախկին ղեկավար Կուտոյանը բանտում չէ, Փաշինյանը պատասխանեց, որ ամսաթվով չի կարող ասել՝ որ օրն են հայտնաբերվել, բայց նախորդ տարի ամռանն են բացահայտել, և սկսվել է ուսումնասիրման գործընթացը։
Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու այս թեման հենց այն ժամանակ չշրջանառվեց և անգամ ընտրությունների ժամանակ այդ մասին հայտարարություններ չեղան:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ նուրբ հարց է, չէր ցանկանա հրապարակային անդրադառնալ մանրամասներին։ «Բայց քանի որ կառավարության հասցեին հարցադրումներ են հնչում և անուղղակի կապ ունեն այդ թեմայի հետ, թե ԱԱԾ-ն ինչ է՝ չգիտի՞ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին, պետք է մեկ, երկու և իքս ժամանակ արձագանքել դրան, ապա որոշեցինք թեման բարձրաձայնել, որ հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում: Ինչ-որ շրջան այդ աշխատանքները քողարկված են իրականացվել և հիմա հասել են այնտեղ, որ նույնիսկ հրապարակային կարող են ասել։
Հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի, և տեղի կունենա համապարփակ քննություն։ Իսկ թե ով բանտում կհայտնվի, չի հայտնվի՝ այդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ երբ Արման Բաբաջանյանն արձագանքեց, թե ունի կասկածներ, որ այդ նյութերն առնչվում են Մարտի 1-ին, Փաշինյանը պատասխանեց․ «Դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների, այդ թվում, օրինակ, ընդդիմադիր ինչ գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություն է ձեռնարկվել։ Որոշ դեպքերում պատառիկներ են հայտնաբերվում, որի հետևից գնում ենք և տեսնում, որ բուն նյութը չկա։ Շատ բան հընթացս է պարզվում, այնպես չէ, որ գնացել ենք, ասել՝ արխիվները բերեք, բացենք»,- ասաց նա։
Ավելի ուշ թեմային անդրադարձել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` ասելով. «Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք՝ ինչ է արվել»:
ԱԱԾ-ի մասով Նիկոլ Փաշինյանն անցել է ռուբիկոնը, որովհետև ԱԱԾ արխիվային փաստաթղթերի ոչնչացումը պետական հանցագործություն է: Երկրի ղեկավարի` այս մասին արված հրապարակային հայտարարությունը իրավապահ մարմինները պետք է ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին և անհապաղ գործ հարուցեն: Փաշինյանի փաստարկը, թե ներկայումս ընթանում է ծառայողական քննություն, չի կարող պատճառ դառնալ գործի հարուցումը հետաձգելու համար, որովհետև ծառայողական քննության ժամանակ ինֆորմացիան պահպանվում է ծառայողական մակարդակում: Ասուլիսում արված հայտարարությամբ` Նիկոլ Փաշինյանն ազդարարել է ծառայողական քննության ավարտը, այժմ արդեն գործի պետք է անցնի Գլխավոր դատախազությունը և շատ արագ հարուցի գործ: Ընդ որում, եթե նախաքաննության ընթացքում պարզվի, որ նման բան չի եղել, և ԱԱԾ-ում փաստաթղթերի ոչնչացման մեղադրանքը չհիմնավորվի, ապա Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ կարող է պատասխանատվության կանչվել սուտ մատնության և պետական կարևորագույն ինստիտուտի անվանարկման համար:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6933 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am