Ջախջախիչ արձանագրում՝ «խաղաղասեր» Ալիևի հետ բանակցող Փաշինյանի կողմից

Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ վերջին շրջանում սահմանային լարվածությանը:

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով, ասում է Փաշինյանը, և ընդգծում, որ թեև կապն ուղիղ է, ոչ թե իրենք Ալիևի հետ են շփվում, այլ շփվում են նրանց ներկայացուցիչները։ «Որոշ իրավիճակների վերաբերյալ տարընթերցումներ կան։ Նրանք նույնպես տեղեկություն են փոխանցել վիրավորի մասին։ Կողմերը իրավիճակի միանման մեկնաբանություններ չունեն։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և եզրակացություններ անել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,- ասաց Փաշինյանը: Նա, փաստորեն, ևս արձանագրեց, որ վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում, սակայն նա վստահեցրեց՝ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է»։

Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանը ներկայացրեց նաև ադրբեջանական կողմի բողոքը, որից եզրակացրեց, որ փոխադարձ մեղադրանքներ են հնչում ու ինքն էլ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում:

Բանը հասավ, նրան, որ Փաշինյանն անկեղծանալով ասաց, թե պետք է հասկանալ՝ թե՝ «կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունացել իրավիճակը»:

Ապա` նա մեղմորեն անցավ ընդհանուր պարզաբանումների, թե՝ «Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի», «եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակում ենք»:

Անհասկանալի է, թե որպես երկրի վարչապետ, Ալիևի հետ ուղիղ բանակցող ու ամենօրյա կապ ունեցող, ինչու՞ Փաշինյանը բացատրություն չունի՝ վերջին երկու ամսվա ընթացքում ինչու՞ լարում նկատվում...

Այսինքն, էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանի իշխանությունը, որպեսզի Փաշինյանի կառավարությունը ահազանգ հնչեցնի ու միջազգային հանրությանն այսպես ասած՝ ոտքի հանի:

Խնդիրն այն է, որ մեր իշխանությունները, որոնք խաղաղ բանակցությունների են գնում՝ «իրենց օրակարգով», բայց արդյունքում պարզվում է, որ մենք նախապատերազմական վիճակում ենք: Ի դեպ, պատերազմի բռնկման հավանականությունը օրերս հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այսինքն, հայ զինվորները սահմաններում երկու ամիս որոշակի լարվածության ու անորոշության պայմաններում են ծառայում, իսկ երկրի վարչապետը դեռ միայն նոր է պատրաստվում փորձել պարզել, թե ինչու...

Բավական տարօրինակ արձանագրում՝ «խաղաղասեր» Ալիևի հետ բանակցողի կողմից:

Թամար Բագրատունի

դիտվել է 6400 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am