Արցախի հարցով` Փաշինյանը թող հանգիստ նստի տեղը

 «Ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը, բա ով պետք է որոշի` Դուք` մի քանի կոռուպցիոներներով և բանակ թալանածներով: Իտալիաներում, Բադեն-Բադեններում պիտի տներ առնե՞ք, մոտակայքում էլ պահած ինքնաթիռ ունենաք ու դուք որոշե՞ք: Դուք ո՞վ եք, Ղարաբաղի հարց որոշեք ընդհանարպես: Համակերպվե'ք. իհարկե, ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի` օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես բանակցությունների արդյունքում ունենամ այնպիսի լուծում, որը համարեմ արժանի ներկայացնելու հասարակությանը, կգամ ու կհրավիրեմ, հնարավոր է, հանրահավաք, հնարավոր է ասուլիս կամ տեսաուղերձ և կասեմ` կա այսպիսի տարբերակ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանալով հանրային հեռուստաընկերության ԼՂՀ կարգավորման վարչապետի պատկերացումների վերաբերյալ հարցին:

Փաշինյանը հավանական է համարել նաև, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի հանրաքվեի միջոցով: «Ամենկարևոր խնդիրը Ղարաբաղի հարցի հետ կապված հետևյալն է` իսկ մենք հստալ ձևակերպե՞լ ենք` ինչ ենք մենք ուզում: Եկեք հստակ ձևակերեպենք ու կառավարությանն ասեք` սա է քո խնդիրը, վարչապետ գնա ու բանակցի: Գնում ենք բանակցությունների` ասում են` ծախեցին հողերը…. Ծախողը դուք եք: Ով բարոյական իրավունք ունի` ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի: Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, ասում են` ծախում է հողերը: Ո՞վ է դրանց բարոյական էդ իրավունքը տվել: Եվ էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները պիտի Ղարաբաղի հա՞րց որոշեն: Նրանք չունեն այդ բարոյական իրավունքը` ինչ մեդալ ուզում է դոշերից կախած լինի: Ձեր տեղը նախաքննությունն ու դատարանը կորոշի»,- հայտարարել է Փաշինյանը:

Թերևս կարելի էր չքննարկել մսուր-մակնապարտեզի սանի մակարդակին հարիր այս հայտարարությունները, եթե դրանք հնչեցված չլինեին երկրի ղեկավարի կողմից, ում վրա դրված է ազգային և պետական կարևորագույն հարցերի շուրջ բանակցությունները: Մարդը, ով ավելի քան մեկ տարի երկրի ղեկավարն է, այդպես էլ չի կարողանում հստակ մոտեցում ձևակերպեսլ բանակցային գործընթացի վերաբերյալ: Հասարակությունը ուզում է հասկանալ` ի՞նչ մոտեցումներով է առաջնորդվում վարչապետ Փաշինյանը, իսկ նա ոչ ավել - ոչ պակաս հայտարարում է, թե թող հասարակությունն ասի` ինքն ինչ է ուզում, որ ես դրա շուրջ բանակցեմ: Ներողություն, Դուք երկրի վարչապե՞տ եք, թե՞ գյուղամիջում նարդի խաղացող «բարադի»: Դուք չգիտե՞ք, որ ժողովուրդն իր խոսքն ասել է պատերազմի դաշտում` արժանապատիվ հաղթանակով, ազատագրված տարածքներով և այդ տարածքների սահմանները արդեն ավելի քան 30 տարի ամուր պահելով` դրա դիմաց վճարելով մեր զինվորի կյանքով ու արյամբ:

Հասարակությունն ուզում է առավելագույնը` Արցախն ու ազատագրված տարածքները: Իշխանության խնդիրն է բանակցել` ստանալու համար առավելագույնը: Մենք ուզում ենք հասկանալ` ի՞նչ արդյունք ունի այս առումով հեղափոխական վարչապետը: Ուզում է հանրաքվե անցկացնել Ղարաբաղի հարցով. լավ, բայց չէ՞ որ ինչ-որ առաջարկ է դրվելու դրա հիմքում: Ինքը` որպես վարչապետ, ի՞նչ է անում, որ այդ առաջարկը հայամետ լինի: Այս հարցին պատասխանելու փոխարեն` Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին ցուցում է տալիս` հանգիստ նստել տեղները և չմտածել Ղարաբաղի հարցի լուծման մեջ դերակատարում ունենալու մասին: Սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ Արցախյան ազատամարտում լուրջ ներդրում են ունեցել և բնականաբար վաստակել են այդ մասին խոսելու և պահանջներ դնելու իրավունք: Նիկոլ Փաշինյանը սա պետք է ընդունի ի գիտություն կամ, ինչպես ինքն է սիրում ասել, հանգիստ նստի տեղը:


Հայկ Դավթյան

դիտվել է 4413 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am