Հալեպում ականի պայթյունից զոհվել է 6 երեխա
Սիրիական Հալեպ գավառում ԴԱԻՇ-ի զինյալների կողմից նահանջի ժամանակ թողնված ականի պայթյունից զոհվել է վեց երեխա: Այս մասին շաբաթ օրը հայտնել է SANA գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Դարբ Հասան գյուղում, որը գտնվում է երկրի հյուսիսային Հալեպ և Էր-Ռաքքա գավառների սահմանին:
