Փաշինյանը մենակ է մնալու. ի՞նչ է սպասվում, և ի՞նչ անել

Նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո իշխանության եկած թիմը կանխատեսելիորեն պառակտվել է, ու դժվար է ասել, թե իրենք նախորդ իշխանությա՞նն են ավելի շատ ատում, թե՞ միմյանց։

Ներտեսակային պայքարն, ինչպես հայտնի է, շատ ավելի դաժան է լինում, քան միջտեսակայինը։

Հիմա եկել է ներտեսակային գզվռտոցի փուլը։

Հեղափոխության բորենիները և «աբիժնիկները»

Հեղափոխության համար լայն համախմբում է պետք։ Իշխանության գալուց հետո, սակայն, հեղափոխությունը ղեկավարած շատերը, իրենց անգրագիտության ու անմեղսունակության, ինչպես նաև այլ պատճառներից ելնելով, դառնում են բեռ ու անպիտան։ Դավիթ Սանասարյանը Նիկոլ Փաշինյանի համար այդ բեռներից մեկն է։ Բեռ, որին նաև բռնացրել են կոռուպցիայի մեջ։ Այդ կոռուպցիան նաև առիթ է բեռից ազատվելու համար։

Սանասարյանի անմեղության կանխավարկածը չխախտելով հանդերձ՝ չենք կարող չնշել, որ եթե հիմնավոր ապացույցներ չլինեին, Փաշինյանն այդ գործին ընթացք չէր տա, քանզի ինքն էլ է լրջորեն տուժում այս պատմությունից։

Հիմա Սանասարյանենք դառնում են հեղափոխության «աբիժնիկներ»։ Իսկ ահա հեղափոխությանը «վեննա մտած» թուրք–ադրբեջանական շահերի պաշտպանները, որոնք իրենց սիրում են ներկայացնել որպես արևմտամետներ (սրանց պայմանականորեն նաև «սորոսականներ» են կոչում), փորձում են օգտագործել հեղափոխության «աբիժնիկներին» և Հայաստանը դարձնել արտաքին խաղացողների բախման թատերաբեմ՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Թուրքամետները հեղափոխության բորենիներն են։ Իրենք որսին կողքից են հետևել, բայց ուզում են որսի արդյունքին փայ մտնել կամ նույնիսկ ամբողջ որսն իրենցով անել։

Այդ թուրքամետ–«արևմտամետները» ոչ մի կապ չունեն արևմտյան/համամարդկային արժեքների և արևմտյան քաղաքական կենտրոնների հետ։ Դրանք մեր տնաբույծ նեոբոլշևիկներն են, որոնց պապերը նույն «գլոբալիստական» մտածողությամբ Կարսը հանձնեցին թուրքերին։

Սրանք Սանասարյանի գործն ուզում են օգտագործել Հայաստանում նեոբոլշևիկյան ու թուրքամետ կոդով նոր հեղափոխություն անելու համար։ Հեղափոխություն, որի նախնական գինը լինելու է Արցախի, իսկ վերջնականը՝ Հայաստանի կորուստը։

Որտե՞ղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն «իզմեր» չունի։ Նրա «իզմը» սկսվում և ավարտվում է վարչապետի աթոռով։ Նրան նյարդայնացնում են արտաքին ու ներքին խնդիրները, Արցախի հակամարտությունը, ՀՀ բնակչության աղքատության մակարդակը և նմանատիպ այլ պետական հարցեր։

Փաշինյանն ուզում է վայելել ֆեյսբուքյան լայվերի ժամանակ ստացած սրտիկներն ու լայքերը, համտեսել Մաշտոցի պողոտայում խորոված Իջևանի խոզի միսն ու երկու թշով ծամել այն, գնալ գինի խմելու և սելֆի անելու։

Փաշինյանն ուզում է վայելել իշխանությունը հազար ու մի խնդիր ունեցող պետության մեջ։ Իսկ դա հնարավոր չէ։ Ու քանի որ հնարավոր չէ, ստիպված պետք է նաև պետական ու քաղաքական հարցերով զբաղվի։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կոդեր ու գաղափարներ չունի։ Հենց դա է պատճառը, որ դատարկությունը լցնում են ամեն տեղից ու ամեն մեկը՝ սկսած տրանսգենդերից, վերջացրած Սորոսով, սկսած Բոլթոնից մինչև Մեդվեդև։

Փաշինյանը գտնվում է բոլորի արանքում։ Ռուսամետների ու արևմտամետների, թուրքամետների ու «արևմտամետների», հեղափոխականների ու հակահեղափոխականների, թիմակիցների ու ոխերիմ բարեկամների։

Ի դեպ, երեկ Փաշինյանը «մեսիջ» ուղարկեց իր, այսպես կոչված, թիմակիցներին ու «արևմտամետներին», որ եթե դրանք շատ սկսեն իր դեմ ներսից պայքարել, ապա ինքը կարող է իրենց մասով լյուստրացիա անել ու բացահայտել հակառուսական շրջանակների ազդեցության գործակալներին։

««ԿԳԲ-ի արխիվները բացելու» արդյունքում կարող են բացահայտվել միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած ու մինչեւ հիմա համագործակցող անձինք, մինչդեռ այլ պետությունների գործակալները ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ավելի ազատորեն գործելու հնարավորություն կստանան։ ... Գերտերությունները, որպես կանոն, Հայաստանի նման երկրներում աշխատում են ոչ այնքան «հաստիքային», որքան ազդեցության գործակալների միջոցով, իսկ այդ հարցում լյուստրացիան անզոր է»,– մասնավորապես գրում է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող քարոզչական պատերազմին։

Թերթի այդ խմբագրականին անմիջապես արձագանքեց չափազանց «արևմտամետ» ու այդ առումով վաղուց բացահայտված Լևոն Բարսեղյանը, ով մի ժամանակ քծնում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ու բերանը լայն բացած՝ նկարվում նրա հետ, իսկ հիմա հակառակ վարքագիծն է դրսևորում։

Բարսեղյանին զայրացրել էր «Հայկական ժամանակի» գրածը, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսի «ներվ» կա «սորոսականների» մոտ Փաշինյանի հանդեպ։

Ի՞նչ է սպասվում

Փաշինյանը հայտնվել է Կերենսկու վիճակում։ Ինչպես որ Կերենսկուն չէին ընդունում ծայրահեղ բոլշևիկներն ու ցարականները, այնպես էլ Փաշինյանին չեն ընդունում ոչ նախկինները, ոչ էլ հեղափոխականների արմատական ու թուրքամետ շրջանակները։ Նրան չեն ընդունում հայաստանակենտրոնները և տարատեսակ «մետությամբ» տառապողները։

Այն, որ Փաշինյանի իշխանության ճակատագիրը կանխորոշված է, «էն գլխից» տեսանելի էր մասնագիտական աչքի համար։ Այն շուտով տեսանելի կլինի նաև հանրության լայն շրջանակների համար։

Փաշինյանն այժմ հենվում է հանրային աջակցության ու ԱԱԾ–ի վրա։ Հենց որ հանրային աջակցությունն անխուսափելիորեն նվազի, տակը կմնա ԱԱԾ–ն, որի ղեկավարին այժմ վարկաբեկում են, որպեսզի հետագայում հեշտորեն ներքին հեղաշրջում կազմակերպեն։

Ի՞նչ անել

Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ բոլոր շրջանակները պետք է պատրաստվեն հետնիկոլական իշխանության ձևավորմանը՝ մինչ այդ թույլ չտալով, որ ցնցումներ կարողանան իրականացնել Հայաստանում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչները, որոնք հեղափոխությանը հընթացս փայ են մտել, ներկայանում են որպես թունդ հայրենասերներ ու ծովից ծով Հայաստան պահանջողներ, արդարության մարտիկներ, քաղաքացիական հասարակության կայացման ջատագովներ, բայց իրականում արկածախնդիրներ են կամ էլ սպասարկում են թուրք–ադրբեջանական վեկտորի շահերը։ Եվ էական չէ, թե դա նրանք անում են գիտակցաբա՞ր, թե՞ օգտագործվում են որպես վարձատրվող ազդեցության գործակալներ։

Հայաստանը մտնում է հետհեղափոխական զարգացումների 2–րդ փուլ։ Այն ամենևին էլ սիրո և հանդուրժողականության կարգախոսների ներքո չի լինելու։

Նիկոլ Փաշինյանը դեռ հնարավորություն ունի ցնցումներից և դաժան վերջաբանից ինքն իրեն ու երկիրը զերծ պահել։ Հետո ուշ կլինի։ Հետո չասեք, թե չէինք զգուշացրել։ Մենք շահագրգռված չենք ցնցումներ առաջացնելու հարցում։ Մենք ուզում ենք ոչ թե հզոր ցնցումներ, այլ հզոր Հայաստան ու Արցախ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am